Դիտումների քանակը` 28
Շուշիի հրատարակություններում Արցախն անվանում էին Փոքր Սյունիք
1887 թվականին Շուշիի «Հայոց հոգևոր տեսչության տպարան»-ում հրատարակվում է Լեոյի «Վէ՞պ թէ պատմութիւն» աշխատությունը։ Այդ գրքում Լեոն քննադատում է Ապրես Բեկնազարյանցի «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը, որը հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1886 թվականին։ Գրքի նախաբանում, մի շարք այլ հատվածներում Լեոն Արցախն անվանում է Փոքր Սյունիք։
«Հին Արցախը, կամ՝ Փոքր Սիւնիքը մեր ազգային պատմութեան մէջ մի փոքրիկ անկիւն ունի գրաւած։ Ամենահին ժամանակներից այդ նահանգը չի ներկայացրել մի որևէ տևողական պատմական անցքի հանդիսարան, և եթէ մտցրել է իր անունը պատմութեան մէջ, դրանով պարտական է նրան, որ ինքն էլ մի հայաբնակ երկիր է եղել և երբեմն յիշեցնել է տուել իր անունը իր հսկայ լեռներով, իր թանձր ծմակներով»։