Ընտրություններին ընդառաջ բազմաթիվ նամակներ, զանգեր եմ ստանում, որոնց հետաքրքրում է իմ քաղաքական դիրքորոշումը, որը երբեք ոչ֊ոքից չեմ թաքցրել։
Հիմա կրկին հստակ հայտարարում եմ.
Ես ԵՐԲԵՔ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ, ու չեմ էլ լինելու, բայց…
1.Իմ հավատն առ Աստված չի կարող փոխել ոչ֊ոք և ոչինչ։
2. Հայրենիքն ինձ համար բացարձակ արժեք է, այդ թվում նաև Արցախը։
3. Ես երբեք չեմ դավաճանում իմ սկզբունքներին ու ընկերներին. (իրենց կողմից դավաճանության պատասխանատուն ես չեմ)։
4. Տեր եմ իմ յուրաքանչյուր խոստմանը։
5. Քաղաքական հայացքներս նույնն են` անկախ աշխատավայրից։
6, Ամեն ինչ անելու եմ Սյունիքում ապրելու համար։
…և ամենակարևորը.
7. Վստահ եմ, որ մի օր շտկելու ենք մեր մեջքը, բարձրացնելու ենք թշնամու առջև խոնարհված գլուխներս ու ապրելու ենք Ուժեղ Հայաստանում։
Հ.Գ.Լուսանկարը` պատահականների շարքից