Մեկնարկեց «Ծնողի դպրոց․ Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում» ծրագիրը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեկնարկեց «Ծնողի դպրոց․ Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում» ծրագիրը

Տեղ համայնքում կայացավ ծրագրի մեկնարկային հանդիպումը ։

Մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու հիմնական բաղադրիչները, ինչպես նաև առաջիկա գործողությունները։ Նրանք ծանոթացան միմյանց հետ և բաժանվեցին մասնագիտական խմբերի։

Խմբային աշխատանքների ընթացքում քննարկվեցին ակնկալիքները, հստակեցվեց գրաֆիկը և տրվեցին հարցերի պատասխաններ։

Մեկնարկը անցավ ակտիվ և համագործակցային մթնոլորտում՝ դնելով ծրագրի արդյունավետ իրականացման հիմքը։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Տեղի համայնքապետարանի կողմից՝ «Տեղական զարգացման հիմնադրամի» (LDF) շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ LDF-ը միջծրագրային նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանի համայնքներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել