Ես որքան պատասխանատու եմ Գյումրիի և Երևանի համար, նույնքան պատասխանատու եմ նաև Ստեփանակերտի և Շուշիի համար․ Գեդեոն Սիմոնյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այս թեմայի շուրջ իմ դիրքորոշումը վաղուց հստակ է և չի փոխվելու։ Ինչքան էլ կիսախելագարները փորձեն հակառակը համոզել, միևնույն է՝ չի ստացվելու։ Իսկ ընկերներից կամ հարազատներիցս ով փորձի այս թեզերի հակառակը տարածել, ուղղակի կհայտնվի իմ սև ցուցակում՝ թե իրական կյանքում, թե այստեղ։

1. Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի իշխանություններն են եղել Արցախի անվտանգության իրական երաշխիքը։ Ինչպես որ այսօր Սյունիքի, Շիրակի կամ Հայաստանի ցանկացած այլ մարզի անվտանգության երաշխիքն են։

2. Արցախյան շարժումը սկսվել է Հայաստանում։ Դա Հայաստանի հասարակության և ժողովրդի շարժումն էր։ Մի կիսագրագետ չի կարող դա չեղարկել։

3. Շատերը խոսում են Արցախի բնակիչների փախուստից։ Ես իմ աչքով տեսել եմ նաև Ջերմուկի բնակիչների փախուստը։ 2020-ին տեսել եմ նաև գյումրեցիների փախուստը, այն դեպքում, երբ կռիվը նրանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էր։ Պատերազմի ու վտանգի պայմաններում նման բաները ցավալի են, բայց մարդկային։

4. Ես որքան պատասխանատու եմ Գյումրիի և Երևանի համար, նույնքան պատասխանատու եմ նաև Ստեփանակերտի և Շուշիի համար։

Մնացածը ձեր որոշելիքն է։ Դուք եք ձեր կյանքի պատասխանատուն։ Ընտրեք ձեր պատասխանատվության սահմանները և շարունակեք ապրել դրանցով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել