Դիտումների քանակը` 26
Տեղ համայնքում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով պատմամշակութային վայրերին։
Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի անմիջական նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ մեր պատմամշակութային ժառանգությունը մշտապես պահվում է ուշադրության կենտրոնում։ Նրա համար առաջնահերթություն է ոչ միայն այդ վայրերի պահպանությունը, այլև դրանց բարեկարգ և կոկիկ տեսքի ապահովումը՝ որպես համայնքի ինքնության և պատմության կարևոր մաս։
Բարեկարգման այս աշխատանքները միտված են ստեղծելու մաքուր, խնամված և գրավիչ միջավայր՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ այցելուների համար։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կշարունակենք պահպանել և արժևորել մեր հարուստ ժառանգությունը։