Երեկ վարչապետ Փաշինյանը, ի դեպ, խոսում էր հենց սեպտեմբերի մասին:
Նկարում Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահն է, որ 2028 թվականի Սիսիանի ՏԻՄ ընտրություններում գուցե լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոալիցիոն գործընկերը, իսկ արդեն 2033 թվականին…
Փաշինյանի՝ վերահաս անխուսափելի պատերազմի մասին խոսույթին զուգահեռ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանում: Արևմտյան Ադրբեջան կազմակերպության շրջանային խորհուրդները հունվարից սկսած քննարկումներ են ունենում գյուղական համայնքային բջիջների ներկայացուցիչների հետ: Կմանրամասնեմ Ղարաքիլիսայի, այսինքն՝ իմ հայրենի Սիսիանի շրջանային խորհրդի օրինակով: Եվ այսպես, Ղարաքիլիսային շրջանային խորհրդի նախագահ Նադիր Ղահրամանովը քննարկումների ժամանակ իր բոլոր ելույթներում հայտարարում է, որ Արևմտյան Ադրբեջան տեղահանվածների ու փախստականների վերադարձը Ադրբեջանի հանրապետության պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է և որ վերադարձի գործընթացը պետք է իրականացվի փուլային տարբերակով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Հատկանշական է, որ Ղարաքիլիսայի շրջանայաին խորհրդի նախագահը հստակ ընդգծում է՝ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանական ժողովրդի հայրենիքն է, և որ շրջանային խորհուրդները պարտավոր են գործնական մասնակցություն ունենալ պետական քաղաքականության իրականացմանը՝ հաստատել մշակված միջոցառումների ծրագրերը և ժամանակացույցը առաջիկա մի քանի ամիսների համար: Նմանատիպ հանդիպում-քննարկումներ իրականացնում են նաև մյուս շրջանային խորհուրդները, որոնց առջև խնդիր է դրված Մեծ վերադարձի պետական հայեցակարգի իրականացման շրջանակներում նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս:
Երեկ վարչապետ Փաշինյանը, ի դեպ, խոսում էր հենց սեպտեմբերի մասին:
Նկարում Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահն է, որ 2028 թվականի Սիսիանի ՏԻՄ ընտրություններում գուցե լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոալիցիոն գործընկերը, իսկ արդեն 2033 թվականին…