Նորարարական ուսուցում Գորիսի քոլեջում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում կիրառվում են ուսուցման նորարարական մոտեցումներ:

«Քույրական գործ» մասնագիտության չորրորդ կուրսում անցկացվեց դաս-սեմինար ինտերակտիվ մեթոդով «Բժշկական հոգեբանություն» մոդուլից։

Թեման էր՝ «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, դրանց ախտանիշները, ռիսկի գործոնները և տարածվածությունը»։

Դասի ընթացքում ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ծանոթացան հետտրավմատիկ սթրեսային խանգարման առաջացման պատճառներին, դրսևորման ձևերին և կանխարգելման հնարավոր ուղիներին։

Ինտերակտիվ ձևաչափը նպաստեց մասնագիտական մտածողության զարգացմանը, թիմային աշխատանքի հմտությունների ամրապնդմանը և տեսական գիտելիքների գործնական կիրառմանը։

Դասախոս՝ Ա. Ավետիսյան

Հոգեբան՝ Ա. Հովհաննիսյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել