«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը և Պենտագոնը պարբերաբար հայտնում են իրանական նավատորմի «ոչնչացման» մասին։
Իրականում իր պատմության հազարամյակների ողջ ընթացքում Իրանը երբեք էլ աչքի չի ընկել հզոր նավատորմով, բայց Պարսից ծոցի ավազանը մշագապես դիտարկելով սեփական տարածք, այստեղ ունեցել է շատ ամուր դիրքեր նաև ծովում։
Այս առումով նաև ԱՄՆ-ում գիտեն, որ Իրանի ծովային ներուժը ոչ թե միջին կամ խոշոր նավերն են, այլ արագընթաց փոքր նավակները, որոնք, ըստ իրանական ռազմավարության՝ պետք է ի վիճակի լինեն ականապատել Հորմուզի նեղուցը և նաև «մեղվի պարսի» սկզբունքով հարձակումներ իրականացնել ցանկացած խոշոր նավի՝ այդ թվում ավիակրի վրա հրթիռներով և ԱԹՍ-ներով, եթե այն մուտք գործի նեղուց։
Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում ամերիկացի ռազմական փորձագետը նշում է, որ Իրանն ունի այդպիսի հազարավոր նավակներ»։
Իրանագետ Վարդան Ոսկանյան