Նախագծային աշխատանք – «Օճառի ստացում»
7-րդ դասարանում քիմիա առարկայից իրականացվել է նախագծային աշխատանք «Օճառի ստացում» թեմայով։
Նախագծի ղեկավար՝ Շահանե Ակլունց
Նպատակը՝
Նախագծի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել օճառի ստացման քիմիական գործընթացին, զարգացնել նրանց հետազոտական և գործնական հմտությունները, ինչպես նաև ձևավորել թիմային աշխատանքի կարողություններ։
Ընթացքը՝
Աշակերտները ուսումնասիրեցին օճառի ստացման պատմությունը, բաղադրիչները և կիրառությունը կենցաղում։ Այնուհետև իրականացրին գործնական աշխատանք՝ պատրաստելով օճառներ տարբեր ձևանմուշների մեջ և օգտագործելով գույներ ու բույրեր:
Վերջնարդյունքը՝
Աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ քիմիական գործընթացների մասին, զարգացրին ստեղծագործական և համագործակցային հմտությունները։ Նախագծի ավարտին ներկայացվեցին պատրաստված օճառները և կատարված աշխատանքի արդյունքները, որոնք արժանացան մեծ հետաքրքրության և բարձր գնահատանքի։