Նախ պահանջում ես «Հեզբոլլահ»-ի զինաթափում, հետո՝ հարձակվում։
Նախ պահանջում ես ՀԱՄԱՍ–ի զինաթափում՝ հետո շարունակում հարձակվել։
Նախ պահանջում ես Իրանի հրթիռային ծրագրի կրճատում, հետո կանչում բանակցությունների՝ հետո հարձակվում։
Ես միշտ զարմացել եմ այն մարդկանց մտքի ծանծաղության վրա, ովքեր «հայտարարությունները» ներկայացրել են որպես ռազմավարություն։ Ռազմավարությունները չեն հենվում զգացմունքների, կարճաժամկետ շահերի, այսրոպեական պայմանավորվածությունների վրա, այլ երկարաժամկետ և կայուն տեսիլքի վրա։
Քեզ կհամոզեն, կերդվեն, որ քո շահերը հաշվի կառնեն, սակայն դա կտևի այնքան, մինչև կհամարեն, որ քեզ կարելի է նաև հոշոտել։
Միջազգային հարաբերությունները արժեքների մասին չեն, այլ շահերի։ Արժեքները միայն անարխիկ հարաբերություններին ձև տալու համար են, և ո՛չ թե դոգմա դառնալու։
Ճանաչե՛ք աշխարհը, ընդունե՛ք այդ աշխարհի օրինաչափությունները, ու գուցե մի բան կփոխեք աշխարհում, իսկ հակառակը չի՛ լինում՝ իդեալիստների 100–ամյա կռիվը վկա։