Կապանում մեկնարկել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր Կապան քաղաքում տրվել է Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնության մեկնարկը։ Մրցաշարին մասնակցում են մարզի տարբեր համայնքներից ժամանած պատանի շախմատիստներ, ովքեր հաղթահարել են համայնքային փուլերը և այժմ պայքարում են մարզային առաջնության լավագույնների շարքում հայտնվելու համար։

🏆 Առաջնությունն անցկացվում է հետևյալ տարիքային խմբերով՝

♟️ մինչև 8 տարեկան

♟️ մինչև 10 տարեկան

♟️ մինչև 12 տարեկան

♟️ մինչև 14 տարեկան

♟️ մինչև 16 տարեկան

Առաջնության արդյունքներով լավագույն շախմատիստները կներկայացնեն Սյունիքի մարզը և կմասնակցեն Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։

🙏 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝ առաջնության կազմակերպման և անցկացման գործում ցուցաբերած աջակցության համար։

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատին՝ ֆեդերացիայի գործունեությանը մշտական աջակցության համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել