Երկար է, բայց հետաքրքիր է իմանալ…
Ինչո՞ւ է Իրանը անընդհատ հրթիռակոծում ԱՄՆ հինգերորդ նավատորմը Բահրեյնում։
Սամեհ Ասգար իրանցի քաղաքական վերլուծաբան
Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմը ծածկում է մոտ 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Օմանի ծովը, Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսի որոշ հատվածներ 21 երկրներում։ Այս տարածքը ներառում է երեք կարևոր ռազմավարական անցակետեր՝ Հորմուզի նեղուցը, Սուեզի ջրանցքը և Բաբ ալ-Մանդեբի նեղուցը։
Աշխարհի նավթի առևտրի մոտավորապես 90%-ը անցնում է այս տարածքներով, և ԱՄՆ-ի վերահսկողությունն ազդում է երկիր մոլորակի էներգետիկ մատակարարման շղթայի վրա։
Այս նավատորմի ոչնչացումը նշանակում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետախուզության և ռազմական հզորության մոտավորապես 75%-ի վերացում։
Այս նավատորմը Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի գերիշխանությունը հաստատելու և ծովային անվտանգության հիմքն է։ Ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1995-ին։
ԱՄՆ 5-րդ նավատորմը գործնականում մասնակցել է 2001-ին Աֆղանստանի, 2003-ին Իրաքի և 2025-ին Իրանի դեմ ներխուժման և ագրեսիային։ 2023-2025 թ․ Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակման հիմնական ռազմաբազան է եղել։
Ներկայումս այս նավատորմը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներն է ղեկավարում ու կորդինացնում։ Այն համապարփակ վարչական կենտրոն է։
Այս նավատորմը ներառում է ավելի քան 30 ռազմածովային նավ, այդ թվում՝ ականակիրներ, սուզանավեր և շարժական ավիակիրներ, ընդհանուր առմամբ 15,000 անձնակազմով, գումարած նավերի վրա հարյուրավոր թևավոր հրթիռներ։
Ներկա դրությամբ Իրանը կենտրոնացել է այս նավատորմի բազայի վրա և կարողացել է ոչնչացնել նրա հիմնական ռադարները, ռազմածովային և լոգիստիկ սարքավորումների մի մասը։
Այս նավատորմի և դրա շտաբի ոչնչացումը բացասաբար կանդրադառնան Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանվելու, հարձակվելու և հետախուզական տվյալներ հավաքելու ունակության վրա։
Եթե իրանցիներին հաջողվի ամբողջությամբ ոչնչացնել այն, դա կնշանակի Միացյալ Նահանգների համար պոտենցիալ ռազմական՝ գուցե աննախադեպ աղետ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։