Ողնաշարի դիսկի ճողվածքի վիրահատություններ Գորիսի ԲԿ֊ում
Տեղեկացնում ենք, որ Գորիսի ԲԿ֊ում արդեն իրականացվում են ողնաշարի միջողային դիսկի ճողվածքի վիրահատություններ։
Ողնաշարի միջողային դիսկի ճողվածքը կարող է առաջացնել ուժեղ ցավ, վերջույթների թմրածություն և շարժունակության սահմանափակում։ Սկզբնական փուլերում բուժումը իրականացվում է դեղորայքային և վերականգնողական մեթոդներով, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է վիրահատություն։
Ե՞րբ է ցուցված վիրահատությունը
Վիրահատությունը ցուցված է, եթե՝
ցավը ուժեղ է և չի անցնում երկարատև բուժումից հետո,
առկա է վերջույթների թուլություն և թմրածություն,
նկատվում է շարժունակության սահմանափակում։
Ժամանակին կատարված վիրահատությունը թույլ է տալիս վերացնել նյարդի սեղմումը, ազատել հիվանդին ցավից և վերականգնել կյանքի բնականոն ռիթմը։
Գորիսի բժշկական կենտրոնում նշված վիրահատություններն իրականացվում են ինչպես վճարովի,այնպես էլ պետպատվերի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմունքներով։
Ժամանակակից պայմաններն ու մասնագիտական թիմը հնարավորություն են տալիս բնակչությանը տեղում ստանալ արդյունավետ և հասանելի բուժում։
Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել Գորիսի ԲԿ֊ի նյարդավիրաբույժ Սամվել Գրիգորյանին նշված հեռախոսահամարով` 077181733