Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում բացահայտվել է հանցախումբ, որը 3D տպագրության միջոցով արտադրում էր պիստոլետ-ավտոմատներ։
Անցած ուրբաթ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Նովու Համբուրգու քաղաքում գտնվող մի տան մեջ, որտեղ հայտնաբերվել է 3D տպագրությամբ FGC-9 տեսակի պիստոլետ-ավտոմատների արտադրամաս։ Տեղում ձերբակալվել են մի տղամարդ և մի կին։
Գործողությունը սկսվել է այն պահին, երբ երկու կասկածյալներ, որոնք ավտոմեքենայում ներկայացել էին որպես տաքսու վարորդ և ուղևոր, ձերբակալվել են այդ զենքերից մեկը հանցավոր խմբավորմանը վաճառելու ճանապարհին։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ևս մեկ FGC-9 և երկու լիցքավորված պահունակ։
Արտադրամասում առգրավվել է ընդհանուր առմամբ յոթ FGC-9 ավտոմատ, ինչպես նաև Glock ատրճանակների մի քանի շրջանակներ, տարբեր պահունակներ, զինամթերք և այլ բաղադրիչներ։
Վերջին երկու տարիների ընթացքում Բրազիլիայի քրեական միջավայրում կտրուկ աճել է 3D տպագրությամբ պատրաստված զենքերի տարածումը։ FGC-9 (Fuck Gun Control) մոդելը, որը բավական հայտնի կոնստրուկցիա է, հատկապես մեծ պահանջարկ ունի։ 3D տպագրությամբ պատրաստվող զենքերը ավելի մատչելի այլընտրանք են հրացաններին, որոնք սև շուկայում կարող են արժենալ հազարավոր դոլարներ։