Գորիսի ԲԿ-ն համալրվել է ուլտրաձայնային թերապիայի նորագույն սարքավորմամբ
Գորիսի բժշկական կենտրոնը շարունակում է ընդլայնել և արդիականացնել իր բուժական հնարավորությունները՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ Բժշկական կենտրոնը համալրվել է բրիտանական BTL Industries ընկերության կողմից արտադրված ուլտրաձայնային թերապիայի նորագույն սարքավորմամբ։
Նոր սարքավորումը նախատեսված է ժամանակակից ֆիզիոթերապևտիկ բուժման համար և լայնորեն կիրառվում է հենաշարժողական համակարգի, նյարդաբանական և փափուկ հյուսվածքների տարբեր հիվանդությունների ու ցավային համախտանիշների բուժման նպատակով։
Ի՞նչ է ապահովում ուլտրաձայնային թերապիան.
Ուլտրաձայնային ալիքների ազդեցությամբ հյուսվածքներում ակտիվանում են վերականգնողական գործընթացները՝ ապահովելով՝
հակաբորբոքային ազդեցություն,
ցավազրկում,
արյան և լիմֆայի շրջանառության բարելավում,
հյուսվածքների ռեգեներացիայի խթանում,
մկանային լարվածության նվազում,
հոդերի շարժունակության բարելավում։
Սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնել նաև ֆոնոֆորեզ՝ դեղորայքային նյութերի ներթափանցում ուլտրաձայնի միջոցով, ինչը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
Ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառվում
Ուլտրաձայնային թերապիան
հոդացավեր,
արթրիտ,
արթրոզ
մեջքի և ողնաշարի ցավեր (լումբալգիա)
պարանոցի ցավ,
գլխացավեր
նևրալգիաներ և նեյրոպաթիաներ
տենդինիտ,
բուրսիտ,
էպիկոնդիլիտ,
տրոխանտերիտ
կապսուլիտ,
կոնտրակտուրաներ
մկանային ցավեր,
գերլարվածություն և գերձգում
վերջույթների այտուցներ,
տրոֆիկ խանգարումներ
ներբանային ֆասցիտ,
կրնկախիթ (կրնկային սպուր)
Բեխտերևի և Ռեյնոյի հիվանդություններ
հեմատոմաներ և սպիներ, այդ թվում՝ կելոիդ սպիներ
սինուսիտներ
Նոր հնարավորություն՝ ավելի արդյունավետ բուժման համար։
Բժշկական կենտրոնը շարունակում է հետևողականորեն զարգացնել իր տեխնիկական հնարավորությունները՝ ապահովելով բարձրորակ և հասանելի բուժօգնություն տարածաշրջանի բնակչության համար։
Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկուհի Մարինե Մելքոնյանին հետևյալ հեռախոսահամարով.077744223