Վարորդական իրավունքի գործնական քննություններ՝ նաև շաբաթ օրերին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայտարարություն․

առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ կմատուցեն: Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարաությունից:

«Հերթերը նվազեցնելու նպատակով՝ ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։

Գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթի մեջ գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն։

ՆԳ նախարարությունը շարունակում է մշտադիտարկումներն ու հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել