Դիտումների քանակը` 35
Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց տեղեկատվական և իրազեկման դաս-միջոցառում՝ ծնողների և համայնքի մասնակցությամբ:
Դասընթացի նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունում անվտանգ և ապահով միջավայրի ստեղծմանը՝ բռնության և բուլինգի դրսևորումների, տեսակների կանխարգելման և հաղթահարման ուղիների վերաբերյալ ծնողների իրազեկվածության բարձրացման միջոցով:
Վերջնարդյունքում.
Կստանան գիտելիքներ՝ բացահայտելու բռնությունը,
Կունենան գիտելիքներ անվտանգ միջավայրի ապահովման մեխանիզմների վերաբերյալ,
Կտիրապետեն երեխաների պաշտպանության մոտեցումներին,
Կտիրապետեն դրական ծնողավարման սկզբունքներին և մոտեցումներին: