Դժվար է նույնիսկ նկարագրել, թե որքան կտրուկ է փոխվել ծրագրավորումը վերջին երկու ամսվա ընթացքում: Սա պարզապես հերթական առաջընթացը չէ. փոփոխությունը տեղի ունեցավ հենց հիմա՝ այս դեկտեմբերին: Եթե նախկինում «ԱԲ գործակալները» (ծրագրեր, որոնք պետք է ինքնուրույն գործեին) հիմնականում ձախողվում էին, ապա այսօր նրանք արդեն իրապես աշխատում են:
Նրանք դարձել են ավելի խելացի, համառ ու հետևողական: Այժմ նրանք կարող են կատարել այնպիսի բարդ ու երկարատև առաջադրանքներ, որոնք ամբողջությամբ փոխում են մեր պատկերացումը աշխատանքի մասին:
Օրինակ՝ անցած հանգստյան օրերին ես ցանկանում էի իմ տան տեսախցիկների համար մի համակարգ սարքել: Ես պարզապես գրեցի ԱԲ գործակալին. «Ահա սարքիս տվյալները, մտիր մեջը, տեղադրիր բոլոր անհրաժեշտ ծրագրերը, սարքիր վեբ-էջ տեսախցիկները նայելու համար, թեստավորիր, որ ամեն ինչ աշխատի ու ինձ զեկույց տուր»: Գործակալը սկսեց աշխատել: Նա մոտ 30 րոպե «չարչարվեց», բախվեց տարբեր սխալների, ինտերնետում գտավ լուծումները, հատ-հատ ուղղեց դրանք ու վերջում ինձ տվեց պատրաստի արդյունքը: Ես նույնիսկ մատս մատիս չեմ տվել: Ընդամենը երեք ամիս առաջ սրա վրա ես կծախսեի մի ամբողջ հանգստյան օր, իսկ հիմա՝ պարզապես հրահանգ ես տալիս ու 30 րոպեից հետո ստանում արդյունքը:
Ծրագրավորումն այլևս այն չէ, ինչ նախկինում: Մենք այլևս ձեռքով կոդ չենք գրում: Այդ դարաշրջանն ավարտվեց: Հիմա մենք ԱԲ գործակալներին հրահանգներ ենք տալիս սովորական անգլերենով և պարզապես կառավարում ենք նրանց աշխատանքը: Այսօր ամենակարևոր հմտությունը ոչ թե կոդ գրելն է, այլ այս գործակալներին ճիշտ կառավարելը:
Իհարկե, ԱԲ-ն դեռ կատարյալ չէ. այն դեռ մարդկային հսկողության, ճաշակի ու ուղղորդման կարիք ունի: Բայց սա այլևս «սովորական առաջընթաց» չէ, սա նոր իրականություն է:
It is hard to communicate how much programming has changed due to AI in the last 2 months: not gradually and over time in the "progress as usual" way, but specifically this last December. There are a number of asterisks but imo coding agents basically didn’t work before December…
— Andrej Karpathy (@karpathy) February 25, 2026