Էս ա աշխարհում կառուցվող ատոմակայանների քանակը: Աշխարհի մեծ մասը ավանակի ականջում քնած ա: Մենք շանս ունենք միանգամից երկու հատը կառուցելու, ու ինձ հասած տեղեկություններով ոչ մի քաղաքական / գեոպոլիտիկ պատճառ չկա երկուսն էլ միաժամանակ չկառուցելու:
Հիմնական վախը՝ թե էդքան հոսանքը ինչ ենք անելու:
Աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկը անընդհատ աճելու ա: Էնքան, որ Մասկի նմանները արդեն հույսը չեն դնում երկրագնդի վրա էդքան էներգիա արտադրելու վրա ու մտածում են գնան տիեզերք: Բայց մինչև էդ «տիեզերականը» էդքան քանակի լինի, տասնամյակներ կանցնի: Իսկ Երկրի վրա պահանջարկի աճը չի դանդաղելու:
Եթե մինչև երկու տարի առաջ կարելի էր ասել, որ էլեկտրաէներգիա արտահանելը բարդ ա, թանկ ենթակառուցվածքներ ա պետք ասենք դեպի Իրան արտահանելու համար, որ չենք բաշարում սարքել, իսկ շատ հեռու արտահանելն էլ հարմար չի․․․ հիմա չկա էս խնդիրը:
Հիմա կարելի ա ամբողջ արտադրված հոսանքը տալ տեղում կառուցված դատակենտրոնին, էդ հոսանքով աշխատացնել AI-ներին, ու ստացված արդյունքը, որը հաճախ ուղղակի տեքստ ա, կամ մաքսիմում՝ վիդեո, ինտերնետի լարերով արտահանել աշխարհի ցանկացած կետ !
Այսինքն արտահանման ամբողջ բարդությունը դառնում ա ինտերնետի լարը, որից արդեն լիքը ունի Հայաստանը (մի քանի անգամ ավել, քան պետք ա Հայաստանի ներքին պահանջարկի համար), ու բավական հեշտ ա ավելացնելը: Մասնավոր ընկերությունները, տելեկոմները էդ գործը շատ լավ անում են առանց պետական մեծ ներդրումների (ի տարբերություն էլեկտրահաղորդման գծերի):
Պետք ա ինչքան հնարավոր ա էլեկտրակայան սարքել, ոչ միայն ատոմակայան, այլև ավելի արագ կառուցվող բաներ, ու հրավիրել դատակենտրոն սարքողներին: Հրավիրել էլ պետք չի, կարող ա առանց հարցնելու գան: Ուղղակի մինիմումը հարյուրավոր մեգավատտեր ա պետք, որ գան: