Դիտումների քանակը` 48
Փետրվարի 19-ին, Գորիսի պատվո հյուպատոսը դեսպան Օլիվիե Դեկոտինյի-ի պաշտոնական այցի առթիվ հրավիրել էր ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդման և խորացման հնարավորությունները։ Գորիսի պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ կազմակերպված երեկույթին ներկա էին Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի (Centre Cardiovasculaire Franco-Arménien) տնօրեն Արտակ Ասոյանը (Artak Asoyan) և կենտրոնի թիմը։
Մենք կարևորում ենք նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք դիտարկելով որպես արդյունավետ համագործակցության և ոլորտային զարգացման կարևոր հարթակ։