Այս օրերին Հռոմում մասնակցում եմ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ներքո անցկացվող Կատարողական մարմնի վեցերորդ նիստին (SBI 6), որը տեղի է ունենում FAO-ի գլխամասում։
Այս շաբաթ քննարկումները հատկապես կարևոր են ռեսուրսների մոբիլիզացման թեմայով։ Այսօր ձևավորվող կենսաբազմազանության ֆինանսավորման ճարտարապետությունն է որոշելու, թե որքան արդյունավետ կկարողանանք փակել գլոբալ ֆինանսական բացը մինչև 2030 թվականը։
Բարձր եմ գնահատում այն պատվիրակությունների հստակ դիրքորոշումները, որոնք ընդգծում են Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների (IPLC) բովանդակային ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանության ֆինանսավորման քննարկումներում և ֆինանսական գործիքների ձևավորման գործընթացում։ Ուղիղ հասանելիությունը, երաշխիքային մեխանիզմները և ներառական կառավարումը երկրորդական հարցեր չեն․ դրանք արդյունավետ և արդար իրականացման հիմքն են։
Հայկական պատվիրակությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ղեկավարությամբ, նախարար Hambardzum Matevosyan գլխավորությամբ, կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որին հաջորդեց ընդունելություն։ Միջոցառումը մեծ հետաքրքրությամբ և դրական արձագանքով ընդունվեց պատվիրակությունների և դիտորդների կողմից՝ ընդգծելով Հայաստանի աճող դերը կենսաբազմազանության, ֆինանսավորման և ներառական կառավարման ոլորտներում միջազգային երկխոսության առաջմղման գործում։
Կարևոր քննարկումներ են ընթանում, և առաջիկա հինգ տարիները վճռորոշ են լինելու։
Կարող եք հետևել լիագումար նիստերի քննարկումներին հետևյալ հղումով՝