Դիտումների քանակը` 31
Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները հերթական անգամ միավորվեցին բարի ու կարևոր նախաձեռնության շուրջ: Սիրով և պատասխանատվությամբ նրանք մաքրեցին Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքը:
Այս նշանակալից քայլով աշակերտները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայրենասիրությունն ու արժեհամակարգը ձևավորվում են հենց դպրոցական տարիներին: Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այն նաև մեր մշակույթի, պատմության և հավատքի խորհրդանիշն է: