«Շնորհակալ եմ, բժի՜շկ»․ գորիսցի մայրիկի երախտագիտության խոսքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Շնորհակալ եմ, Բժի՜շկ

Գորիսի բնակչուհի Հերմինե Մաթևոսյանը շնորհակալական նամակ է ուղղել Գորիսի ԲԿ֊ին, որտեղ մասնավորապես ասված է

«Բարև Ձեզ։

Ես’` Հերմինե Մաթևոսյանն եմ, բնակվում եմ Գորիս քաղաքում։ Նոր տարվա նախաշեմին տղաս գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունք։ Թե ինչ մարդակային և մասնագիտական վերաբերմունք են դրսևորել` բառերով հնարավոր չէ նկարագրել։ Հոգատարություն, ուշադրություն, գումարած բժիշկների պրոֆեսիոնալիզմը։

Հիմնական բուժումը տղաս ստացավ նյարդաբան Լիլյա Մանուցյանի կողմից, ով իր մեղմ ու բարի վերաբերմունքով կարողացավ ոտքի կանգնեցնել 23֊ամյա որդուս։

Անչափ շնորհակալ եմ, բժշկուհի ջան, թող Ձեր կողմից դրսևորած հոգատարությունն ու աջակցությունը Աստված հազարապատիկ վերադարձնի Ձեզ։

Մեծ պատասխանատվությամբ հարցին մոտեցավ նաև թերպևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանը, բաժանմունքի բոլոր աշխատակիցները։ Բոլորին խորին շնորհակալություն։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում ասել նաև տնօրեն Դավիթ Մաշուրյանին` նման կառույց ղեկավարելու համար։

Հունվարի կեսերին տղաս անհայտ ջերմում էր, որի համար տեղափոխեցի մայրաքաղաք։

Մի շարք հետազոտություններից հետո ոչինչ չհայտնաբերեցին և կրկին վերադարձա Գորիսի ԲԿ։

Գորիսի հիվանդանոցում հետազոտությունների արդյունքում գտան խնդիրը։ Պարզվեց, որ ունի երիկամի և միզաքարային խնդիր։

Հիմա էլ Վիրաբուժական բաժանմունքի հոգատար հոգածության տակ ենք։

Սիրելի բժիշկ Լևիկ Հովհաննիսյանի կողմից կատարված միջամտության արդյունքում ունենք դրական արդյունք։

Խորին շնորհակալություն նաև պոլիկլինիկայի վարիչ Սոֆյա Մաթևոսյանին, ով մշտապես ընտանիքիս կողքին կանգնած ամեն ինչ արել է։

Կրկին շնորհակալ եմ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` որդեգրած պատասխանատու վերաբերմունքի և հոգատար մոտեցման համար»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել