Հարկային արտոնության «Ուժեղ Հայաստան»֊ի առաջարկն իրական է, դրա համար էլ ՔՊ֊ն հիստերիայի մեջ է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած տնտեսական ծրագրերից մեկը հարկերից ազատված փոքր բիզնեսի մասին է, որը հիստերիա է առաջացրել իշխանության մոտ։

Նիկոլի կառավարությունը արձագանքում է, թե իրենք այսպես թե այնպես հարկերից ազատել են փոքր բիզնեսին’ տալով միկրոձեռնարկատիրության արտոնյալ հնարավորություն։

Երբ նայում ես այդ «հնարավորությանը», հասկանում ես, որ դա իրականում թակարդ է սովորական, միջին խավի հայ մարդու համար, ով ուզում է փոքր բիզնես անել ու փող վաստակել։

Ինչո՞ւ է թակարդ Նիկոլի բերած «միկրոձեռնարկատիրության հարկային արտոնությունը»:

Երբ մարդը, ասենք, ԱՁ է բացում և ուզում է օգտվել այդ միկրոձեռնարկատիրության արտոնյալ պայմաններից, հարկերից ազատվել, ստիպված ստորագրում է մի թղթի տակ, որտեղ նշված պայմաններով, իրավունք չունի առևտուր անել։

Կրկնում եմ, առևտուր անելու իրավունք չունի։ Թեկուզ ծամոն առնել-ծախելու։

Նիկոլի ստեղծած միկրոձեռնարկատիրության «արտոնություններից» չեն կարող օգտվել նաև

թարգմանիչները

վարսավիրները

շինարարները (օրինակ, տների վրա անհատապես աշխատող վարպետները, որոնք օրվա ապրուստ են վաստակում)

իրենց տանը փոքրիկ զարդեր պատրաստող ու ինտերնետով վաճառողները,

Երևանում հանրային սննդի օբյեկտները (այդ թվում պեռաշկի ծախող փոքր խանութները)

ավտոմեքենաների նորոգման կետերը (այդ թվում իրենց ավտոտնակում խադավիկ աշխատողները),

բազմաթիվ այլ ծառայություններ։

Տրամաբանական հարց է առաջանում’ բա ովքե՞ր կարող են օգտվել Նիկոլի ասած «միկրոձեռնարկատիրության արտոնություններից»:

Փաստացի ոչ ոք։ Լավագույն դեպքում’ Նիկոլի կողքի մարդիկ, որոնք փաստաթղթերում գրում են այլ բան, օգտվում արտոնությունից, իսկ իրականում միլիարդներ գրպանում։

Այս պայմաններում «Ուժեղ Հայաստանի» և մասնավորապես Սամվել Կարապետյանի մատնանշած’ փոքր բիզներին ամբողջությամբ հարկերից ազատելը հստակ ու ազնիվ քայլ է ժողովրդի նկատմամբ’ առանց կեղծիքների և առանց թակարդների։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել