Այսօր Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
50 Views

Այսօր առանձնահատուկ ու ջերմ օր է․ մեր շատ սիրելի և հարգելի պարոն Լպուտյանի ծննդյան օրն է։

Սմբատ Լպուտյանը ոչ միայն հայկական շախմատի նշանավոր գործիչներից է, այլև բացառիկ մարդ և շախմատիստ, ով տարիներ շարունակ իր ամբողջ ուժը, գիտելիքն ու սերը ներդրել է շախմատի զարգացման և նոր սերունդների կրթության գործում։ Նրա նվիրվածության և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանը շարունակում է մնալ շախմատի առաջատար կենտրոններից մեկը։

Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պարոն Լպուտյանին՝ իր հոգատարության, անսահման նվիրումի և այն մեծ ու մնայուն գործի համար, որ նա կատարում է մեր երկրի համար։ Նա իսկապես ոգեշնչման աղբյուր է հարյուրավոր մարդկանց համար։

Ի սրտե շնորհավորում ենք և մաղթում քաջառողջություն, ներքին խաղաղություն, անսպառ ուժ ու եռանդ՝ շարունակելու Ձեր լուսավոր առաքելությունն ու կյանքի կոչելու բոլոր նպատակներն ու գաղափարները։

Սիրով՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել