Մեկնարկվել է Տեղ համայնքի 2026թ. մասնակցային բյուջետավորման քվեարկությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
59 Views

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ,

ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ:

Քվեարկելու հնարավորություն կունենաք մինչ փետրվարի 16-ը ժամը 18:00 : Համայնքի բնակիչների կողմից ներկայացվել են թվով 5 ծրագրեր՝

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ 6/1 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԿՈՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ,

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱԾԱԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԱՍԵՆՅԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ,

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՏՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՊՈՐՏԴԱՀԼԻՃԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ,

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՌՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ,11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԽԱՂԱՍԵՆՅԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ,

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ:

Հիշեցնում ենք.

Քվեարկությունը տեղի կունենա Տեղի համայնքապետարանի պաշտոնական թվային հարթակում՝ https://tegh.am/Pages/Home/default.aspx

Հարթակում կարող են գրանցվել 16 տարին լրացած ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք (Հարթակի Օգտատեր), որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և անձնագիր կամ նույնականացման քարտ։ Գրանցման ընթացքում պարտադիր է նաև լրացնել բջջային հեռախոսահամարը (և հաստատել) և էլ. փոստի հասցեն (հետադարձ կապի համար):

Քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկների դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկ առաջարկի օգտին:

Կատարված քվեարկությունը հնարավոր չէ ձևափոխել կամ չեղարկել:

Եկե՛ք միասնական ուժերով կառավարենք մեր համայնքի բյուջեն:

ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ՝ ԱԿՏԻՎ ԲՆԱԿԻՉ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել