Դիտումների քանակը` 36
84 Views
Սիրելի՛ գորիսեցիներ,
Փետրվարի 13-ին Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորիդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ՝ միասին նշելու ամենասպասված տոներից մեկը՝ Տեառնընդառաջը։ Եկեք վառենք ավանդական խարույկն ու ջերմանանք մեր միասնությամբ։
Ժամանակացույց՝
17:00 – Ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ եկեղեցում։
18:00– Տոնական մեծ միջոցառման մեկնարկ եկեղեցու բակում։
Ազգագրական երգ ու պար,
Տոնական խարույկ,
Հատուկ անակնկալ. Գորիսի համայնքապետարանը նվերներ է պատրաստել 2025 թվականին պսակադրված բոլոր զույգերի համար։
Սիրով սպասում ենք բոլորիդ՝