Դիտումների քանակը` 33
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի մի խումբ սովորողներ մասնակցել են «Յոթ աղբյուր» պատմամշակութային հուշարձանի մաքրման ու պահպանության ամենամսյա աշխատանքներին։
Հուշարձանի մաքրման և պահպանության աշխատանքների կազմակերպման ու համակարգման կարևորագույն բաղադրիչը սովորողների ճանաչողական դաշտի ընդլայնումն է, այն է՝ պատմական անցքերն ու հուշարձանի կառուցման պատմությունը։
Պատմամշակութային հուշարձանները մեր անցյալն են, ներկայի ուժն ու անկոտրում ոգին, վահանը լուռ, որ հառնում է դարերից ու ձգվում հավերժություն։
Հուշարձանների պահպանման կարևորությունը գիտակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է…