Պատկերացրեք մի վայր, որտեղ դուք գալիս եք ոչ թե պարզապես «պարապելու», այլ ապրելու, սովորելու, լիցքաթափվելու և լիցքավորվելու։
Մի վայր, որտեղ հոգ են տանում Ձեր մասին՝ ամբողջությամբ։
Դառնալով «Նուշ» կանանց ակումբի անդամ՝ Դուք ստանում եք շատ ավելին, քան սովորական ֆիթնեսը։ Սա ամբողջական էկոհամակարգ է կնոջ համար.
Մարմնի ազատություն. Պիլատես, Յոգա, Stretching՝ մեր պրոֆեսիոնալ մարզիչների ուղեկցությամբ։ Մենք կսովորեցնենք լսել Ձեր մարմնին։
Մթնոլորտ. Լուսավոր սրահ, նուրբ երաժշտություն և համայնք, որտեղ կանայք մոտիվացնում են միմյանց՝ մեկ գավաթ թեյի շուրջ։
Գրագետ սննդաբանություն. Մեզ մոտ դուք մասնակցելու եք սննդաբանության հատուկ սեմինարների։ Մենք սովորելու ենք սնվել գրագետ, հասկանալ մեր օրգանիզմը և կառուցել առողջ հարաբերություններ սննդի հետ։
Գիտելիք և աճ. Մարզումներից բացի Ձեզ սպասվում են թեմատիկ վորքշոփներ և կանացի հետաքրքիր հանդիպումներ, որոնք կլցնեն Ձեր առօրյան նոր գույներով։
Սա ներդրում է ոչ թե «աբոնեմենտի», այլ Ձեր կյանքի նոր որակի մեջ։
Պատկերացրեք Ձեզ մի քանի ամիս անց՝ ավելի ձիգ, ավելի ինքնավստահ, մեջքն ուղիղ և աչքերը փայլուն։ Դուք արժանի եք ունենալ Ձեր անձնական ժամանակը՝ լցված խնամքով և սիրով։
Մի՞թե հենց սրան չէիք սպասում։
Եթե զգում եք, որ սա Ձերն է, և ուզում եք ամրագրել Ձեր տեղը մեր ակումբում՝
Դրեք «+» մեկնաբանություններում։
Մենք կկապվենք Ձեզ հետ և սիրով կպատմենք անդամակցության բոլոր առավելությունների մասին։
Սպասում ենք Ձեզ տանը՝ «Նուշ»-ում։ ![]()