Գոռի ազատության համար հավաքվել է ավելի քան 11000 ստորագրություն․ Նավասարդ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

10 օր առաջ ստորագրահավաք սկսեցինք Գոռի համար։ Այսօր նայում եմ արդյունքներին ու ուղղակի ապշում։ Ոչ թե ուղղակի թվից, այլ այն թափից ու արագությունից, որով մարդիկ արձագանքեցին։

Ընդամենը 10 օրում՝ 11.000-ից ավելի ստորագրություն։

Հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Գոռ Մինասյանի Gor Minasyan թիկունքին կանգնած բանակը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել։

Անկեղծ եմ ասում՝ նույնիսկ ես չէի սպասում նման արձագանքի։ Սա ամենախոսուն ապացույցն է այն բանի, թե ինչքան շատ են մարդիկ հարգում ու վստահում Գոռին։ Սա սովորական ցուցակ չէ, սա 11.000 մարդու վճռական «Ո՛Չ»-ն է անձնական հաշվեհարդարներին ու «ԱՅՈ՛»-ն՝ օրինականությանն ու արժանապատվությանը։

Գոռ Մինասյանը չպետք է մնա կալանքի տակ։ Նա պետք է իր համայնքին, իր գյուղին ու իր երկրին՝ ազատության մեջ։

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր չլռեցին ու միացան մեզ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել