Դիտումների քանակը` 28
Հունվարի 30-ին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
Ցերեկույթի ընթացքում հնչեցին Վարպետի հանրահայտ բանաստեղծությունները, իսկ երաժշտական ջերմ կատարումներով հանդես եկավ Մարսելա Բաբաջանյանը: Միջոցառման առանցքային ու ամենահուզիչ պահերից էր «Շուշանիկ. Առաջին նվիրական սեր» բեմականացումը, որը ստեղծվել էր Իսահակյանի՝ իր մեծ սիրուն ուղղված անկեղծ ու ներաշխարհային նամակների հիման վրա։ Այդ նամականու միջոցով բեմում վերակենդանացավ Վարպետի կյանքի ամենադրամատիկ ու սիրառատ էջը՝ ներկաներին փոխանցելով նրա անմնացորդ նվիրումի պատմությունը։