Աշխատասեղանիս դրվածը PLA տիպի ֆիլամենտն է եռաչափ տպիչների համար. արտադրված է Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«ՕգմենթԱր»֊ում ներդրումներ կատրաելու անհրաժեշտություն կար։ Մի շատ լավ նախագիծ էի կազմել եռաչափ տպագրության ոլորտի զարգացմանը միտված ծրագրերով, գնացել պետական դրամաշնորհային միջոցառման մասնակցել։ Նախանցած տարվա դեկտեմբերն էր։
3 րոպեի ընթացքում ներկայացրեցի ծրագիրս, ու հաջորդ 4 րոպեում որ պիտի ժյուրին հարցեր տար ու բացեր գաղափարը, հանկարծ հնչեց հարցը․
֊ Էդ տպիչը որ ունեք, իրա էքստուրդերը Հայաստանում ե՞ք արտադրում։
Շատ զարմացա հնչած հարցից, որովհետեւ ներկայացրածս թեման ընդհանրապես կապ չուներ դրա հետ ու անկեղծ պատասխանեցի.
֊ Ոչ, մենք հիմնականում օգտագործում ենք բրիտանական արտադրության e3d գլխիկները։
֊ Բա՜,֊ հենգնաքով ասած ժյուրիի մեջ նստած այդ կինը,֊ ուրեմն ո՞նց եք ձեր ապրանքը համարում Հայաստանում արտադրված։
Խայծը կուլ տվեցի, ու սկսեցի ժյուրրին բացատրել թե երբ ու որ դեպքերում կարելի է ապրանքը համարել տեղական արտադրության ու ինչու է մեր արտադրանքը համարվում Հայաստանում արտադրված։ Ի զարմանս ինձ ժյուրիի կազմում տիկնոջ հետ ներդաշնակ թեման զարգացնողներից մեկը նաեւ Արամ Փախչանյանն էր։ (Էդ կնոջ անունն էդպես էլ չտպավորվեց իմ մոտ)։
Ինչ խոսք, մերժեցին ծրագիրը։
Հետո նախագիծը դարձրեցի բիզնես ներդրումային ծրագիր ու ներկայացրեցի մի շարք ներդրողների։ Նրանցից մեկը ասեց, եթե էդքան լավն է, ինչու չես վարկ վերցնում, անում։ 

😃
😃

Ինչ եմ ուզում ասել, ինչպես սիրում են ասել, մենք սկսում ենք ՕգմենթԱր 2.0 կամ այլ կերպ ասած, ռեստարտ ենք տալիս մեր արտադրությունն ու մոտեցումները։

Աշխատասեղանիս դրվածը PLA տիպի ֆիլամենտն է եռաչափ տպիչների համար, որն էսօր ենք արտադրել։
Ինչպես ասում են․ Արտադրված է Գորիսում։

Դուք կարող եք պատվիրել մեզ ձեր ուզած քանակով, գույնով, մենք կարտադրենք ու կառաքենք։

Մանրամասների համար կարող եք ինձ գրել, կամ էլ մեր ՖԲ էջին․ AugmentAr CJSC

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել