Գիտաժողովի հրավեր․ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
«Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ»
Հանրապետական գիտաժողով

Բակունցյան_ընթերցումներ

📌«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը և Ակսել Բակունցի տուն-թանգարանը կազմակերպում են «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին:
Գիտաժողովը կանցկացվի
📍 Գորիս քաղաքում,
🏛 Ակսել Բակունցի տուն-թանգարանում,
📅 2026 թվականի հունիսի 12–13-ը:
🗣️Գիտաժողովի նպատակն է` ձևավորել գիտական քննարկումների հարթակ, որի շրջանակում Ակսել Բակունցի ստեղծագործական ժառանգությունը կվերաիմաստավորվի արդի գիտական մոտեցումների, նոր մեթոդաբանությունների և միջդիսցիպլինար ընթերցումների համատեքստում։
📌Գիտաժողովի շրջանակում առաջարկվում են հետևյալ թեմատիկ ուղղությունները․
📑Բակունցի ստեղծագործությունը արդի գրականագիտական դիտանկյուններում
📑Բակունցի արձակի պոետիկան
📑Բակունցի լեզուն և խոսքային համակարգը
📑Բակունցի ստեղծագործության մշակութաբանական ընթերցումներ
📑Պատմական և սոցիալական համատեքստերը Բակունցի արձակում
📑Բակունցը գրական գործընթացի և ժամանակի համատեքստում
📑Բակունցի արձակը համաշխարհային գրական համադրությունների մեջ
📑Բակունցի ստեղծագործության ընկալումը հայ գրաքննադատության մեջ
📑Բակունցի ստեղծագործության դասավանդման տեսական և մեթոդաբանական հիմնահարցեր
📌Գիտաժողովին կարող են մասնակցել՝
գիտնականներ,
հետազոտողներ,
բուհերի դասախոսներ,
ոլորտային մասնագետներ։
📝Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 1-ը ներկայացնել #հայտ՝ հետևյալ տվյալներով․
▪ Անուն, Ազգանուն
▪ Աշխատավայր / Կազմակերպություն
▪ Պաշտոն
▪ Գիտական աստիճան (եթե առկա է)
▪ Գիտական կոչում (եթե առկա է)
▪ Հասցե
▪ Հեռախոս
▪ Էլեկտրոնային փոստ
▪ Ներկայացվող զեկույցի / հոդվածի վերնագիր
▪ Համահեղինակ(ներ) (եթե առկա են)
▪ Զեկույցի համառոտ նկարագրություն (մինչև 500 բառ)
📩 Հայտերն ուղարկել՝ akselbakunts.foundation@bk.ru էլեկտրոնային հասցեով:
📞 Հարցերի դեպքում զանգահարել
093 003 103 հեռախոսահամարով:
📌 Ընտրված հայտատուները կտեղեկացվեն մինչև մայիսի 15-ը։
📍Մասնակիցների կեցության ծախսերը հոգում է «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը։
🗒️Գիտաժողովի ծրագրի մանրամասները կհրապարակվեն հավելյալ։
🟨Գիտաժողովը նպատակ ունի հիմք դնել «Բակունցյան ընթերցումներ» ամենամյա գիտաժողովների շարքին՝ որպես կայուն, բարձր ակադեմիական մակարդակ ունեցող գիտական հարթակ։

Բակունցյան_ընթերցումներ

Հանրապետական_գիտաժողով

Գորիս_2026

ԱկսելԲակունցիտուն_թանգարան

ԱկսելԲակունցհիմնադրամ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել