Գորիսի ԲԿ֊ն ձեռք է բերել 24 ժամյա ամբուլատոր ճնշաչափում իրականացնող սարք, որը հնարավորություն կընձեռնի կատարել բուժառուների զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգ։
Այն հետազոտության տեսակ է, որը չափում է զարկերակային ճնշումը 24 ժամվա ընթացքում, անկախ բուժառուի արթուն կամ քնած լինելուց։ Սարքը չափում է զարկերակային ճնշումը ամեն 15-30 րոպեն մեկ՝ ցերեկային ժամերին, և 60 րոպեն մեկ՝ գիշերային ժամերին։
Հետազոտության առավելություններից է այն, որ չափում է զարկերակային ճնշումն առօրյա ակտիվության ընթացքում և հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության ընթացքը։
Ե՞րբ է կիրառվում զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգը
• Հաստատելու համար զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը
• Առօրյա ակտիվության և քնի ժամանակ զարկերակային ճնշուման փոփոխությունը
• Զարկերակային հիպերտենզիայի բուժման նպատակով նշանակված դեղորայքի արդյունավերտությունը գնահատելու համար
Ո՞ր հիվանդությունների կամ գանգատներ ժամանակ կարելի է կիրառել 24 ժամյա ամբուլատոր ճնշաչափում
Զարկերակային հիպերտոնիա (մշտապես բարձրացած արյան ճնշում)
Հիպոտոնիա (ցածր արյան ճնշում)
Կասկածելի «սպիտակ խալաթ» (բժշկական պայմաններում բարձրացած արյան ճնշում)
Ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը, գլխացավերը, թուլությունը և ուշագնացությունը։
Զարկերակային հիպերտոնիայի համար նշանակված բուժման արդյունավետության գնահատում։
Երիտասարդ չափահասների հետազոտություն, ովքեր ունեն հիպերտոնիայի ընտանեկան պատմություն։
«Թաքնված» հիպերտոնիայի հայտնաբերում
«Գիշերային հիպերտոնիայի» ախտորոշում (գիշերը արյան ճնշման բարձրացում կամ արյան ճնշման անբավարար նվազում)
Շաքարային դիաբետով հիվանդներ, հատկապես 1-ին տիպի
Հղի կանանց մոտ հիպերտոնիայի ախտորոշում;
Հետազոտությունն անվտանգ է, չունի հակացուցումներ։
Հետազոտությունն իրականացվում է Թերապևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանի, սրտաբաններ Մամիկոն Հարությունյանի և Սոնա Սարգսյանի կողմից։