Միջազգային օլիմպիադայի ճանապարհին․ հարցազրույց Կապանի մաթեմատիկայի խմբակի սան Հարությունյան Հրանտի հետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր ձեզ համար հետաքրքիր հարցազրույց ունենք մեր խմբակի առաջին աշակերտներից մեկի՝ Հարությունյան Հրանտի հետ, ով արդեն 6-րդ տարին է ինչ մասնակցում է մեր դասընթացներին։

Հարց 1․ Վերջերս, դու մասնակցեցիր Միջազգային Ժաուտիկովյան Օլիմպիադային մաթեմատիկա առարկայից։ Ի՞նչ զգացողություններ էին օլիմպիադայի ընթացքում։ Ի՞նչ հետևություններ արեցիր օլիմպիադայից հետո։

Պատասխան․ Այո, այս տարի ինձ հաջողվեց հաղթահարել նախընտրական փուլը և մասնակցել Ալմաթիում կազմակերպված Ժաուտիկովյան օլիմպիադային մաթեմատիկայից։ Քանի որ առաջին անգամ էի մասնակցում միջազգային օլիմպիադայի, մի փոքր լարվածություն կար, բայց անտեսելով այն, ձգտեցի ցուցաբերել հնարավորինս բարձր արդյունք։ Օլիմպիադայից հետո հասկացա, որ պետք է էլ ավելի լավ նախապատրաստվել նմանատիպ լուրջ օլիմպիադաներին, քանի որ մրցակիցները շատ խելացի և փորձառու էին, իսկ օլիմպիադան բավականին բարդ էր։

Հարց 2․ Ի՞նչն է ըստ քեզ առավել կարևոր մաթեմատիկա սովորելիս. տաղանդը թե աշխատասիրությունը։

Պատասխան․ Մաթեմատիկան պարզապես պետք է սիրել, լինել աշխատասեր, չհուսահատվել անհաջողություններից, սակայն շատ կարևոր է նաև բնածին տաղանդը, որը արդյունք չի տա, եթե բացակայի աշխատասիրությունը։ Մաթեմատիկան սիրելու և հաջողությունների հասնելու հարցում շատ կարևոր է նաև ուսուցչի դերը։ Իմ պարագայում մեծ է մաթեմատիկայի խմբակի 5 տարվա կազմակերպած կանոնավոր պարապմունքների դերը։

Հարց 3․ 2 տարի առաջ՝ Սյունիքում հանրակրթական դպրոցում սովորելուց հետո, ընդունվեցիր “Քվանտ” վարժարան։ Ի՞նչ տպավորություններ էին սկզբում և ի՞նչպես ես ադապտացվել 2 տարվա ընթացքում։

Պատասխան․ Մինչ “Քվանտ” վարժարան ընդունվելը, երկու ամիս մասնակցել եմ նախապատրաստական դասընթացի։ Հենց այդ շրջանում եմ համոզվել, որ ճիշտ որոշում եմ կայացրել և որ դժվարությունները առջևում են։ “Քվանտ” վարժարանում մեզ դասավանդում են իրենց գործում գիտակ, արհեստավարժ մանկավարժներ, դասընկերներս խիստ կարևորում են կրթության դերը, և այդպիսի միջավայրը, բնականաբար, մոտիվացնում է առաջ գնալու և տարբեր մրցույթների մասնակցելու։

Հարց 4․ Ի՞նչ հետաքրքիր մեթոդ ես բացահայտել, որ հեշտացնում կամ արդյունավետ է դարձնում քեզ համար ուսման պրոցեսը։

Պատասխան․ Ես սովորել եմ առաջնայինը երկրորդականից տարբերել։ Չանտեսելով որոշ առարկաներ՝ կենտրոնանում եմ ինձ հետաքրքրող առարկաների վրա, բացահայտում դրանց գաղտնիքները:

Հարց 5․ Որտե՞ղ ես քեզ պատկերացնում 5 և 10 տարի անց։

Պատասխան․ Հինգ տարի անց ինձ պատկերցնում եմ արտասահմանյան բուհերից մեկի ուսանող, եթե հաջողություն լինի։ Իսկ տասը տարի անց, ինձ տեսնում եմ իմ հայրենիքում: Հուսով եմ` գիտելիքներովս պիտանի կլինեմ երկրիս։

Հարց 6․ Ո՞րն է քո հաջորդ նպատակը օլիմպիական մաթեմատիկայում։

Պատասխան․ Այս պահին պատրաստվում եմ մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլին, հուսով եմ այս տարի էլ կմասնակցեմ միջազգային օլիմպիադայի ընտրական մրցույթին։ Ցանկությունս մեծ է այն հաղթահարել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել