Խարկովի 1923 թվականի շրջանավարտների ցուցակում Բակունցի անունը երկրոդն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ակսել Բակունցը՝ Խարկովի հիշողության մեջ
Ակսել Բակունցի՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում ուսանելու փաստը վաղուց հայտնի և հաստատված է նրա կենսագրության մեջ։
Սակայն առանձնահատուկ արժեք ունի այն պատմական #փաստաթուղթը, որը 2019 թվականին դուրս է բերվել ինստիտուտի արխիվից և այսօր արդեն ունի ոչ միայն աղբյուրագիտական, այլև հիշողության մշակութային նշանակություն։
Խոսքը 1923 թվականի շրջանավարտների պաշտոնական ցուցակի մասին է, որտեղ Ակսել Բակունցի անունը նշված է երկրորդը։
Այս փաստաթուղթը ներկայումս ցուցադրված է Խարկովի Վ.Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանի թանգարանում, որտեղ 2019 թվականին բացվել է Ակսել Բակունցին նվիրված հատուկ ցուցափեղկ, ինչպես նաև տեղադրվել է առանձին ցուցատախտակ՝ ներկայացնելով գրողի ուսանողական տարիները Խարկովում։

Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Թամազյան հայ ընտանիքին, որի ջանքերով Բակունցի անունը ոչ միայն արժանացավ ինստիտուցիոնալ հիշատակի, այլև մտավ համալսարանի թանգարանային պատմության մեջ՝ որպես ուսանող, ապագա գրող և մշակութային կամուրջ։
Այս նախաձեռնությունը կարևոր օրինակ է այն բանի, թե ինչպես է համալսարանական միջավայրը պահպանում իր պատմական հիշողությունը՝ արժևորելով այն ուսանողներին, որոնք ժամանակի ընթացքում դարձել են ազգային մշակույթի մեծ անուններ։
Այսօր Բակունցի ներկայությունը Խարկովում այլևս ոչ միայն կենսագրական փաստ է, այլև թանգարանային արձանագրում, արխիվային փաստաթղթով հաստատված հիշողություն և երկու ժողովուրդների՝ հայկական ու ուկրաինական գիտակրթական կապի կենդանի վկայություն։

ԱկսելԲակունց

Խարկով

Թամազյաններ

ՀիշողությանՄշակույթ

ԹանգարանայինՊատմություն

ԲակունցիՈւսանողականՏարիներ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել