Գորիսի ԲԿ-ն համալրվել է քիմիաթերապևտիկ ծառայության համար նախատեսված էլեկտրական բազկաթոռներով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
69 Views

Քիմիաթերապևտիկ ծառայությունից օգտվող բուժառուների համար Գորիսի ԲԿ֊ն ձեռք է բերել հատուկ քիմիաթերապիայի համար նախատեսված էլեկտրական բազկաթոռներ։ Գորիսի ԲԿ-ում ուռուցքաբանական և քիմիաթերապևտիկ ծառայության մատուցման որակն ու հարմարավետությունն ապահովող 3 բազկաթոռը թույլ կտա մեր տարածաշրջանի պացիենտներին այսուհետ ավելի հարմարավետ պայմաններում ստանալ նշված բուժօգնությունը:

Հիշեցնենք նաև, որ ծառայությունն իրականացվում է ինչպես համավճար հիմունքներով, այնպես էլ անվճար՝ պետպատվերի խումբ ունեցող անձանց համար:

Ուռուցքաբանական բուժառուների քիմիաթերապիան, ինչպես նաև ամբուլատոր դիսպանսեր հսկողությունն ու վարումը իրականացվում է ուռուցքաբան-քիմիաթերապևտ Սեդա Նորայրի Առաքելյանի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 093-36-77-98:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել