Դիտումների քանակը` 23
73 Views
Գորիսում տեղացող առատ ձյան հետևանքով համայնքի փողոցներում և մայթերին իրականացվում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ։
Ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով «Գորիսի կոմունալ ծառայություն» և «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ները ներկայումս աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ներգրավված է հատուկ տեխնիկա և աշխատուժ։
Աշխատանքների շրջանակում կատարվում է.
փողոցների մաքրում ձյան շերտից,
երթևեկելի հատվածների մշակում աղով և ավազով՝ մերկասառույցը կանխելու համար, հետիոտնային անցումների և մայթերի մաքրում