Դիտումների քանակը` 37
Ամանորյա անակնկալ բազմազավակ ընտանիքին. Առուշ Առուշանյանն իրականություն է դարձրել դպրոցականի երազանքը
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրականություն է դարձել ևս մեկ երազանք: Չորս երեխաների մայր Լիաննա Փարսյանն ավելի վաղ դիմել էր համայնքի ղեկավարին՝ խնդրելով աջակցել համակարգիչ ձեռք բերելու հարցում։
Տիկին Լիաննայի դուստրն աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ և գերազանց ուսմամբ, ինչն էլ հիմք է հանդիսացել խնդրանքին արձագանքելու համար։
Այսօր՝ տոների նախաշեմին, համակարգիչը փոխանցվել է ընտանիքին: Այս նվերը կարևոր խթան է՝ աշակերտուհու հետագա կրթական հաջողությունների և գիտելիքների հարստացման համար: