Դիտումների քանակը` 28
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան 2025թ-ի դեկտեմբերի 26-ից 27-ը Կապանում անցկացրեց մինչև 14 տարեկանների «Սյունիքի բասկետբոլի բաց գավաթ- 2025» առաջնությունը։
Գավաթը խաղարկվեց Կապան, Քաջարան և Գորիս քաղաքների մարզադպրոցների թիմերի միջև։ Մրցաշարին մասնակցելու էր մեկնել նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի թիմը։
Երկօրյա մրցումներն անցան բարձր մակարդակով, համառ պայքարով ու ավարտվեցին Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի թիմի հաղթանակով։
Մեր մարզիկները մարզում գրավեցին 1-ին տեղը, պարգևատրվեցին ոսկե մեդալներով, պատվոգրով, մարզաշապիկներով ու իրենց հետ բերեցին նաև գավաթը։
Շնորհավորում ենք մեր թիմին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ ու հաջողություններ։