ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՕՐԱԿԱՐԳՈՎ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 09-073-0044-0001 և 09-073-0063-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման գործունեությանը համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 64-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 65-Ա որոշում ուժը կորցրած ճանաչելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 66-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի կողմից 2026 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» նպատակային նշանակության «Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության 0․6248 հեկտար հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության» նպատակային նշանակության «Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության 0․4423 հեկտարհողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին։
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 2․63551 հեկտար «Այլ հողատեսքը» աճուրդային կարգով օտարելու մասին։
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 2․4 հեկտար «Այլ հողատեսքը» աճուրդային կարգով օտարելու մասին։
Հարցերը քննարկվեցին և կայացվեցին համապատասխան որոշումներ։