Դիտումների քանակը` 29
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանի հոդվածը` «Frame stories in contemporary Armenian prose» թեմայով, հաղթող է ճանաչվել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում»:
Նշենք, որ մրցույթի նպատակն է խրախուսել բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում (Q1-Q3 քառորդներ) գիտական հոդվածների տպագրությունը։
Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը և մաղթում գիտական նորանոր ձեռքբերումներ: