Սոնա Մկրտչյանը մասնակցել է «Տվյալահեն ուսուցում» թեմայով աշխատաժողովին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դեկտեմբերի 16-ին Ազնիվ Բալասանյանի անվան Կորնիձորի միջնակարգ դպրոցի տնօրենի ժ/պ Սոնա Մկրտչյանը Կոռնիձորի Կոռնիտուն կենտրոնում մասնակցել է «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի կողմից կազմակերպված «Տվյալահեն ուսուցում.ինչպես առաջնորդել ուսումնառությունը փաստերի հիման վրա» խորագրով աշխատաժողովին։ Աշխատաժողովի նպատակն էր հզորացնել գործընկեր տնօրեններին՝ որպես տվյալահեն առաջնորդներ, որոնք կարողանում են վերլուծել, մեկնաբանել և կիրառել կրթական տվյալները՝ դասավանդման և ուսումնառության բարելավման համար։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Սյունիքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Աշխատաժողովի ընթացքում դպրոցական առաջնորդները քննարկեցին հետևյալ թեմաները՝ «Ի՞նչ է Տվյալահեն ուսումնառությունը. Տվյալների վրա հիմնված ուսումնառություն։ Գնահատումներ» և «Ուղիղ հրահանգումով դասավանդում (ՈւՀԴ)», քննարկեցին տվյալներից գործողությունների և հետագա քայլերի քարտեզագրման անհրաժեշտությունը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել տվյալների հավաքագրման կարևորությունը։

Մեկօրյա աշխատաժողովը հնարավորություն տվեց տարբեր համայնքների տնօրենների և փոխտնօրենների փոխանակվել մտքերով, կիսվել փորձով, քննարկել դպրոցներում նորարար, կարիքահեն և տվյալահեն մոտեցումների ներդրման կարևորությունը։

Աշխատաժողովի մասնակիցներն ամփոփեցին օրը՝ նշելով, որ իրենց հետ տանում են դրական լիցքեր, նոր մտքեր և գաղափարներ, դպրոցում միմյանցից սովորածը կիսվելու ոգեշնչում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել