Դիտումների քանակը` 33
Աշխատանքային հանդիպում վարչական շրջանների և ՆՈՒՀ-երի ղեկավար կազմերի հետ։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը դեկտեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում անցկացրեց վարչական շրջանների և ՆՈՒՀ-երի ղեկավար կազմերի հետ։
Օրակարգում.
Ամանորյա միջոցառումների կազմակերպումը բնակավայրերում և ՆՈՒՀ-երում։
Եկամտային միջոցների հավաքագրման կարգավիճակը։
Հարկերի և տուրքերի հավաքագրման հետ կապված հարցերը։
Բնակավայրերում բնակիչների կողմից կատարված առաջարկները և առաջ քաշած խնդիրները։
Համայնքի ղեկավարը տվեց համապատասխան կարգադրություններ և պահանջեց բարեխղճորեն կատարել դրանք։