Գորիսի ԲԿ-ում հերթական հաջողված դեպքն ամրապնդեց միջմասնագիտական համագործակցության կարևորությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ-ում հերթական հաջողված դեպքն ամրապնդեց միջմասնագիտական համագործակցության կարևորությունը

Դաստակի թիկնային մակերեսում երկար ժամանակ չլավացող վերքով մեր կենտրոն էր դիմել պացիենտ, որը զննվել է մաշկաբան Արամ Գևորգյանի կողմից։ Գորիսի ԲԿ-ում վերջերս տեղադրված գերմանական Henie Delta T20 դերմատոսկոպի կիրառմամբ հայտնաբերվեցին կերատոականտոմայի դերմատոսկոպիական հատկանիշներ, ինչը թույլ տվեց ձևավորել ճշգրիտ և վաղ ախտորոշում։

Գոյացության հայտնաբերման օրը համընկել էր Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Ղազարյանի, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»–ի միկրովիրաբույժ Աննա Թոփլաղալցյանի, ինչպես նաև պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բ.գ.թ. Զաքար Խոջաբաղյանի այցի հետ։

Միջմասնագիտական կոնսիլիումի արդյունքում պացիենտին ցուցվեց վիրահատական բուժում՝ հաշվի առնելով գոյացության պրոգրեսիվ բնույթը և հետագա բարդությունների ռիսկը։

Գորիսի ԲԿ վիրաբուժական թիմի և հրավիրված մասնագետների համատեղ ուժերով իրականացվեց.

դաստակի թիկնային մակերեսի գոյացության ամբողջական հեռացում,

առաջացած մաշկային դեֆեկտի փակում՝ մաշկային աուտոտրանսպլանտատով, վերցված ձախ զստափոսի շրջանից։

Վիրահատությունն անցավ հաջող, ծածկույթը ձևավորվեց լիարժեք, և պացիենտը գտնվում է կանոնավոր վերահսկման փուլում։

Դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է մասնագետների համագործակցության, ժամանակին ախտորոշման և տեխնիկական հագեցվածության կարևորությունը։

Հիշեցնում ենք՝ երկար ժամանակ չլավացող վերքերը և մաշկային գոյացությունները պահանջում են պարտադիր մասնագիտական զննման։ Վաղ դիմելիությունը հնարավորություն է տալիս կանխել բարդությունները և ապահովել լավագույն բուժական արդյունքը։

Գորիսի ԲԿ-ն շարունակում է ապահովել որակյալ, արդյունավետ և հասանելի բժշկական ծառայություններ համայնքի բնակչության համար։

Եթե դուք ունեք նման խնդիր՝ երկար ժամանակ չլավացող վերք կամ մաշկային գոյացություն, ապա չպետք է հապաղել․ ժամանակին դիմելը հնարավորություն է տալիս խնդիրն արագ հայտնաբերել և բուժել՝ կանխելով հետագա բարդությունները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել