Երբ հայկական արմատները հասնում են մինչև Մոլդովա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գիտե՞ք, որ Մոլդովայի Տրեբուժոն գյուղը իր պատմության խորքում հայկական ակոս ունի։ Տրապիզոնից գաղթած հայերը հենց այստեղ են կառուցել իրենց նոր բնակավայրը՝ ձևավորելով մի համայնք, որը մինչ այսօր առանձնանում է իր շքեղությամբ, կառուցվածքային յուրահատկությամբ և անսովոր կոկիկությամբ՝ ի համեմատ մոլդովական այլ բնակավայրերի։

Վերջին այցելության ընթացքում, երբ շրջում էինք այդ տարածաշրջանում, մեր գիդը հատուկ նշեց, որ Տրեբուժոնը երբեք սովորական գյուղ չի եղել. այն աչքի է ընկնում մի գեղեցկությամբ, որը տարբերվում է մնացած համայնքներից, և այս առանձնահատկությունը շատերն են կապում հենց հայ գաղթականների ձեռագրի հետ։

Անկեղծորեն հիացած էի, տեղում կանգնած լսելով այս ամենը, իսկապես հպարտության զգացում ունեցա։ Անկախ նրանից, թե աշխարհի որ կողմն ես այցելում, միշտ հանդիպում ես հայկական ստեղծարարության ու աշխատասիրության հետքի։

Անունը պատահական չէ ընտրված։ Տրեբուժոնը՝ Տրապիզոնի փոխարեն է ընտրվել, կարծում եմ լեզվական հնչյունափոխությունների արդյունքում փոփոխվել է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել