Ցեղասպանության կանխարգելման օրն՝ համահավաք հայտարարություն Արցախի և հայկական կրոնամշակութային ժառանգության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Զորավար Արտակ Սարգսյանի և ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» ՀԿ-ի անունից**

Դեկտեմբերի 9-ին, երբ ամբողջ աշխարհը նշում է Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման օրը, մենք՝ Արտակ Սարգսյանը և Մարտիկ Գասպարյանը, ելնելով «Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» հասարակական կազմակերպության Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կանխարգելման ու դատապարտման հիմնախնդիրներից, հայտարարում ենք մեր համահավաք դիրքորոշումը։

Հայ ժողովրդի պատմությունը վկայում է մի ճշմարտություն․

Ցեղասպանությունը չի ավարտվում, երբ դադարում են էթնիկ սպանությունները։

Այն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ճանաչվում է, դատապարտվում է և կանխվում է։

Սակայն Հայոց Ցեղասպանությունը մինչ օրս ամբողջությամբ չճանաչված և չդատապարտված է։

Ահա թե ինչու՞ Ցեղասպանության ոճիրը կրկնվեց՝

— հրեաների նկատմամբ,

— ռվանդացիների նկատմամբ,

— Բալկաններում, Ասիայում, Աֆրիկայում։

Եվ ցավալի իրականությունն այն է, որ նույն անպատժելիության մեխանիզմը հասավ Արցախ․

— շրջափակում,

— սովի քաղաքականություն,

— մանկանց, կանանց ու ծերերի, ընտանիքների բռնի արտագաղթ,

— Արցախի ամբողջական հայաթափում։

Սրանք Ցեղասպանության դասական դրսևորումներ են՝ ինչպես սահմանում է ՄԱԿ-ի կոնվենցիան։

Մեր ինստիտուտը համարում է, որ Արցախի դեպքերը պետք է ներկայացվեն որպես Ցեղասպանություն և արդի քաղաքակրթության Մեծագույն Մշակութային Եղեռն՝ միջազգային իրավունքի բոլոր կառույցներում։

Մենք դատապարտում ենք նաև այն քաղաքական թերացումները, որոնք նպաստել են այս ողբերգությանը․

միջազգային հարթակներում անբավարար աշխատանք,

իրավական գործընթացների ուշացում,

միջազգային ճնշման բացակայություն,

և պետության ներսում ստեղծված մթնոլորտ, որը թույլ է տալիս Ցեղասպանությունը ներկայացնել որպես “տեխնիկական” կամ “հումանիտար” խնդիր։

**Մենք հայտարարում ենք.

Հայոց Ցեղասպանության չճանաչված լինելը չի կարող նոր իրավունքներ ծնել այլոց համար։

Այն ծնունդ է տալիս նոր ոճրագործությունների։**

Մեր ՀԿ-ն ստանձնում է մի հանձնառություն․

ներգրավել միջազգային փորձագետների, փաստահավաք խմբերի, իրավաբանների,

ձևավորել փաստաթղթային բազա Արցախի, Արևմտյան Կասպիայի ու Նախիջևանի ողջ մեծագույն Կուլտուրացիդի, տեղահանումների, բռնաճնշումների վերաբերյալ,

և ներկայացնել դրանք միջազգային դատարաններին ու կառույցներին։

Այս պայքարը ոչ միայն պատմական արդարության մասին է․

Այն մեր ապագա անվտանգության, մեր պետական ինքնության, մեր ազգային գոյության հարցն է։

Մենք հիշում ենք։

Մենք պահանջում ենք։

Եվ մենք կանխելու ենք, որ նման հանցագործությունը չկրկնվի նորից։

Արտակ Սարգսյան

Մարտիկ Գասպարյան

«Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» ՀԿ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել