Խնձորեսկում մեկնարկել են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
74 Views

Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում մեկնարկել և ակտիվ փուլում են գտնվում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով՝ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով իրականացվում են գրունտային ճանապարհների հարթեցման և խճապատման աշխատանքներ: Այս գործընթացը թույլ կտա լուծել երթևեկության համար դժվարանցանելի հատվածների խնդիրը՝ ապահովելով բնակիչների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը:

Զուգահեռաբար, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ընթանում են Խնձորեսկի գլխավոր ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները: Սա կարևորագույն ներդրում է գյուղի զարգացման գործում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել