Մհեր Քումունցին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
98 Views

ՄՀԵՐ ՔՈՒՄՈՒՆՑԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կայացավ ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ Մհեր Սուրենի Քումունցի՝ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» թեմայով (Ժ․02․01 թվանիշով) «Հայոց լեզու» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը։

Ատենախոսությունը նվիրված է Սյունիք-Արցախի բարբառային տարածքի բառապաշարի պատմական շերտերի ուսումնասիրությանը։

Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ հայերենի բարբառների ուսումնասիրություններում հիմնականում անդրադարձ է կատարվել հնչյունաբանական և ձևաբանական առանձնահատկություններին, ինչը թույլ չի տվել համակարգայնորեն վերլուծել բառապաշարը: Մինչդեռ Սյունիք–Արցախի բարբառների բառապաշարում պահպանված նախահայերենյան և հինհայերենյան բառային միավորների վերլուծությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լրացնելու այս գիտական բացը և նորովի գնահատելու բնիկհայերենյան բառային շերտը, վերանայելու որոշ բառերի՝ փոխառություն համարվելու տեսակետները և առաջադրելու ստուգաբանական նոր վարկածներ, այլև փաստագրելու և պահպանելու այն բարբառային լեզվամշակութային ժառանգությունը, որը վերջին տարիների իրադարձությունների, մասնավորապես Արցախի բռնի հայաթափման հետևանքով կանգնած է անվերադարձ կորստի վտանգի առջև: Միևնույն ժամանակ աշխատանքը նպատակ ունի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու Սյունիքի և Արցախի բարբառների նկատմամբ՝ դիտարկելով դրանք որպես մեկ պատմալեզվական ամբողջություն՝ չնայած զարգացման որոշակի ինքնուրույն ուղիների:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՄՀԵՐ ՔՈՒՄՈՒՆՑԻՆ շնորհվեց բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ ատենախոսության հաջող պաշտպանության կապակցությամբ, մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել