Հադրութի ճակատից՝ հիշողությունների տագնապալի ճանապարհով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սեպտեմբերի քսանվեցն է եկել ենք Հադրութի շրջանի Իշխան (Շուքյուրբեյլի) գյուղ փլատակներով շրջապատված մի խաչմերուկ մեծ շրջադաձով, որը Ջաբրաիլը կապում է Արաքսի ափով ձգվող գլխավոր մայրուղուն, որից միայն անունն է մնացել: մեր ֆերմաների ձմեռանոցը էս տարածքներում է, եկել ենք գլուխ քաշենք: Հոկտեմբերի կեսերին պետք է մեր ֆերմաները տեղափոխենք: Մի քանի ֆերմա արդեն տեղավորվել են, էստեղ էնտեղ մանր ձորակներում նշմարում են նրանց յուրթերը:

Հադրութեցի Աբոն հրավիրումա իրա տուն: Նրան ստեղ մի փոքրիկ քարից շինություն ունի: Նրան ֆերմա չունի հացահատիկ է մշակում:

Էս տարի մեր մոտ խոտի դեֆիցիտա և այդ պատճառով հարավ իջնողները շատացել են: Հատիկ մշակողները ծանր են տանում <<հանկարծ արտին մոտիկ չնստեն>>։ Վայա որ առաջին անգամ իջած լինի “ստեղ տեղ չկա” ասում են: Արտերն էլ մի քանի հոգիա մշակում: Դե մենք մեր “տեղն” ունենք դեպի Սուլթալու(Թաղ) ճանապարհից քիչ վերև հին գոմերա … ճիշտեն ասում էլի տեղ չկա: Տեղ կա է տեղը դեպի հյուսիս է ընտիր արոտներա , բայց սաղ ուզում են Արաքսին մոտիկ լինեն:

Շուտով մեջտեղ է գալիս հացի սեղանը գառան խորոված, խաշլամա, տես-տեն։ Սեղանը դրել ենք դուրսը: Պարզ գիշերա մարդ կա ծխումա, մարդ էլ կա դեռ ձմերուկով կոնծում է. Մեր մոտ հենց միշտա սենց սկզբից մի կտոր հաց ուտենք հետո խմում են մինչև ուշ գիշեր: Էդ յաբանադուզերում ուրիշ բան չունեն անելու խեղճերը, արտերա ու արոտ.. ստեղ էլ մի նոր գարունա սիրուն կանաչ. ժամը հինգի կողմերնա։ Տղերքը քնած են, ես սուրճ եմ խմում։ Ձեն ծպուտ չկա։ Մեկել օդում մի բան տզզալով եկավ անցավ գնաց դեպի արեվմուտք` Զանգելանի կողմը մի քիչ հետո մեկն էլ. բեզպիլոտնիկա ասեց Արմենը,16թ ին ենք ծանոթացել, որ կռիվը սկսեց իրար հետ ֆերմեքը հանեցինք: Զանգում ենք զաստավ հասկանում ենք որ սաղ տեղ համար մեկա:

Չգիտեմ որքան ժամանակ է անցել, առաջնագծի կողմից որոտները քանի գնում սաստկանում են, մեզանից դեպի հյուսիս արևվելք որոտում է Արա լեռի մեր հրետանին: Զորամասերի շտապօգնության մեքենաներն են անցնում: Թոզ անելով մի շտապ օգնության մեքենա է կանգնում բա տղեք վիրավորներ են, բայց ծանր չեն ով կարա իրա ավտոյով տանի Իշխանաձորի (խանլիք) հոսպիտալ: իջնում են վեց հոգի տեղավորվում են երկու մեքենայում քշում ենք Իշխանաձոր: Սուլթանլուն անցնում ենք մի փոքր ավերակ կա Վայսալի անունով այդտեղից աջ ենք թեքվում արտերի միջով ձգվող գռուտավոյ ճանապարհ կա ես այս կողմերով շատ եմ գնացել եկել:

Արագ ու անվտանգ հասցնում ենք Խանլղի հոսպիտալ. բա ինչ անենք ժամին նայում եմ առավոտյան տասն անց երեսունյոթ: մեքենայից արյունի հոտ է գալիս, որից սիրտս խառնում է:

Հեռախոսակապ ինտերնետ չկա։ Կուբաթլուից մի ծանոթ պապիկա մոտենում, խնդրում է որ իրան հասցնեմ տուն ինչ անեմ չեմ կարողանում մերժել տանում եմ տուն։ Որոշում եմ բարձրանամ Խնձորեսկ գոնե կապ կլինի ինտեռնետ, իմանանք ինչա կատարվում: Չնայած կրակի ինտենսիվությունից, անոդաչուներից, ինքնաթիռներից ոչ մի լավ հոտ չի գալիս. Այո ծանրա մեր վիճակը ու դա իմ համար արդեն պարզա: Կուբաթլուից մի տաս կիլոմետր վերև մի խաչմերուկ կա այդտեղ հանդիպում եմ մի ռազմական ուրալի։ Ղեկին ընկերոջս տղենա մի տարվա ծառայող մեքենան խափանվել է, մինչև գործիա գցե շարասյունից ետ է ընկել չգիտի ոնց գնա: Ես տեսել եմ մի հինգ րոպե առաջ իմ մոտով անցել են . Հարցնում եմ ուր պիտի գնաիք ասումա Ջաբրաիլ Քյավթառի Ծառի մոտ: ինչ անեմ :մեքենան ճանապարհից հանում եմ նստում ուրալը չենք թեքվում դեպի Կուբաթլու ուղղիղ սարի ճամբով իջնում ենք Ջանֆիդա գյուղի մոտ, քիչ անց երևում է նայև շարասյունը միանում ենք նրանց և ուղիղ Քյավթառի ծառի մոտ, որը ամբողջ լերկ շրջակայքում մի հատիկ ծառա, ընկուզենի էր ինչ էր չեմ հիշում: Պատերազմից առաջ էստեղ մեր հրետանու կրակադաշտն էր:

Կարծես հրավառություն լինի անընդհատ ռմբակոծում են:

Երրորդ գծում եմ խրամուղին, կրակակետերը շտապ կարգի են բերվում :Ամսի քսան իննէ ոստիկաններից կազմված ստորաբաժանումներ են ժամանում։ Գալիս իջնում են շատերը ուղղակի անելիքները չգիտեն. կանգնած են խմբերով: հա ասեցին մի խմբվեք, որոշները նոր տեղ հասած արդեն տզզում են:

Գիշերը հորդ անձրև է տեղում: Առավոտյան նայում եմ սրանք իրանց կապույտ թիկնոցներով ոնց որ արձաններ լինեն… մեկը խմբի մեջ կանգնած բողոքում է, որ իրենց խի են բերե էս չոլը, որտեղ ոչ մարդ կա ոչ բան.. մոտենում եմ փորձում եմ հասկացնել որ սա երրորդ գիծի տեղ պիտի ծառայի, եթե նահանջ լինի պիտի պաշտպանության տակ առնենք նահանջողներին, էս դիրքերը կարևոր են, ասա ում ես ասում։ Նայում եմ սրան բոյ բուսաթով տեսքով տղայա, պատկերացնում եմ Երևանում ոնցա աղավնու դոխի նման դոշ ցցած ֆռֆռում, հիմա ել ուսերը կախել թրջված մկան պես սրսրթում է ու հաստատ համոզվածա որ ստեղ սաղս մեռնելու ենք.. սրա բողոքը ավելի մեծ արձագանք է գտնում քան իմ փաստարկները: Կարճ ասած արդեն երեկոյան սրանց մեծ մասի ոտը ղարարի է, թե ծլկեն, էս անձրևնել հակառակի պես չի կտրվում և լվանում տանում է սրանց արիության վերջին փշրանքները: Որ կողմ գնում ես հենա խմբված բողոքում են ու ոչ մի օգտակար բան չեն անում:

Անկեղծ ասած սրանց ընկերակցություը իմ սրտով ել չի անընդհատ բողոքում, տզզում , ճռռում, ոնց որ ծերերի հիվանդանոց լինի մենակ ծամելուց են լավ, ախորժակները չի փակվել: ես ուզում եմ գլուխս ազատել ես սոդոմ գոմորից, առիթը ինքն իրեն ներկայանում է, առաջնագծից մի Զիլ մակնիշի բեռնատար է մոտենում գալիս ճռռալով կանգնում է վարորդը մեջից թռնումա թե չեմ քշում էսա զոհվե էնա զոհվե ձեռով ցույց է տալիս դեպի թաբքը , բարձրանում նայում եմ դիակներ է տեղափոխում:Էս տղեն այդպես ել չի նստում ղեկին և սնունդ տանող մի մեքենայով վերադարնում է առաջնագիծ: Զիլը պիտի քշվի Կապանի մորգ: մի տղա նստում է ղեկին մի երեք հարյուր մետր հազիվ հեռացած կլիներ անոդաչուն ընկնում է վրան դիակները շաղա գալիս դաշտի մեջ Զիլը վառվումա։ Մի ուրիշ մեքենա ենք մոտեցնում հավաքում տղերքի մասունքները ինչ հնարաոր էր, նստում եմ ղեկին քշում Կապան:

Կապանի պահեստից պետք է եղած բարձեն գիշերը տանեմ Ջաբրաիլ մնում եմ վաղեմի ընկերոջս տանը, ինքն ել Զանգելանում եղած ունի գյուղտեխնիկա պահեստավորած հացահատիկ ասում եմ գնա բեր Ղափան, եղածտ չկորի ասումա հաղթելու ենք չի հավատում որ թուրքը կհասնի Զանգելան , ասում եմ էլի հաղթենք բայց ունեցածիդ տեր եղի։ Չի լսում:

Գիշերով ետ եմ վերադարնում, ամբողջ ճանապարհին ոստիկաներ են, խմբերով փաղչում են կեսը Չիզամիով դեպի Կապան կեսնել Կուբաթլուով Գորիս սաղ ճանապարհին զինվորական պարագաներա թաբված զինամթերք… մեքենան կանգնեցնում եմ ասված տեղում: քանի որ իմ այստեղ գտնվելը ինքնաբերաբար ստացվեց ես ոչ մի ստորաբաժանման կցված չեմ, սկի զենք չեմ ստացել, վրաս որևե պատասխանատվություն չկա դրված, անելիք չունեմ որոշում եմ գծում շրջել տենանք ով կա ով չկա, լուսադեմա Ջաբրաիլի սպիտակ տներից ներքեվ եմ, դիմացից հրետանու կրակի պաշտպանության տակ թշնամին մոտենում է երկու զրահապատ ավտոբոսով գրագետ գործողություններով արագ բացազատվում են ու սկսում մարտ վարել, սրանց հիմնական հարվածը ընկնում է մեզանից ձախ որտեղ մոբ ով եկածներն են, փորձի պակասը միանքամից զգացվում է, մենք այստեղ մեծ կորուստներ ենք ունենում, ավելի ճիշտ հատ հատ մեր կրակակետերը ճնշում ու մտնում են այս դիրքերը դրությունը գնալով օրհասական է դարնում, մեզ արդեն նայև ձախից են առնում կրակի տակ, կապ չկա այս հատվածի հրամանատարը զեկուցագիր է գրել, տեղացի են փնտրում որ հանձն կառնի այն հասցնել շտաբ. Տեղացի այստեղ ինչ գործ ունի, տեղացիները մի անգամ երեսուն տարի արաչ են փախել վերջին անգամ էլ մի քանի օր առաջ։

Ներկայանում եմ հրամանատարին, հազիվ երեսուն տարեկան միջահասակ ամրակազմ մի տղա է: Համազգեստն էլ այնպես է սազում ու նենց լավա վրեն նսած կարծես հատուկ իրա համար կարած լինեն, զեկույցը կարդում է իմ համար, որ թեկուզ բանավոր հասցնեմ. Ուզածը էնա, որ հրետանին կրակի տակ առնի թշնամուն անցած ձախի բարձրունքները, թե չե այս վիճակով երկար դիմադրել չենք կարող..

-մնացածը ինքդ տեսնում ես անփորձանք տեղ հասնես ախպերս. ասում է նա շրջվում գնում խրամուղով:

Տղերքը կրակը ուժեղացնում են ես զգույշ դուրս եմ գալիս գծից, արագ մտնում եմ մոտիկ ձորակը իջնում ներքև:

Մոտիկ դիրքում կատաղի մարտ է թշնամու ուժերին այստեղ հաջողվել է մտնել խրամատ, թուրքերի աղմուկ աղաղակը խառնվել է մերոնց հայհոյանքներին գոռում գոչյունին մի պահ նայում եմ այնտեղ մի իսկական սվինամարտ է տեղի ունենում հայ ու ազեր զինվորները խարնվել են իրար, ընկած տեղից մի վիրավոր հայ զինվոր քաշում է մի թուրքի ոնտքից սա ընկնում է, թուրքը ուժեղ է հարվածում վեր է կենում, փորձում է խփել, զենքը ձերքիս է արագ նշան եմ բռնում էս թուրքին կրակում սա ընկնում է: Ես զեկույցը պիտի հասցնեմ կայծակում գլխումս:

Կուչ ու պարզ անելով, սողալով, գլորվելով ինձ գցում եմ բլրի ետևը նստում քողարկված վիլիսը քշում դեպի դաշտաին գետնափոր շտաբը:

Պտույտ եմ տալիս որ անցնեմ մյուս ձորակը, մոտիկ կրակոցներից որոտից փոշու ամպերից հասկանալի է որ ճակատի ամբողջ գծով սատիկ մարտ է. Թշնամին արդեն աքցանի մեջ է առել մեր դիրքերը :

Շտաբի շուջը ամբողջ հող շուռ տված է ,կարծես գութանով վարած լինեն մի Վիլիս է այրվում, մտնում եմ ներս, ոչ շտաբ կա ոչ հրամանատարություն: Մարդ չկա, դռները կրնկի վրա բաց, գետնին ինչ որ թղթեր քարտեզներա թաբված , կարծես շաղ են տվել, գիծը կտրած է: պատռում դեն եմ գցում նայև զեկուցագիրը որը էլ ոք ոքի պետք չի: Շտապ դուրս եմ գալիս: Յոթ ութ հոգի փորձում են կրակով պաշտպանել դեպի մեզ նահանջող խմբերին միանում եմ նրանց : Երկու գնդացիր ունենք: նահաջողներին ասում ենք որ մեր թիկուքն անցնելուց հետո կրակի պատնեշ ստեղծեն, որպեսզի մենք ել կարողանանք նահանջել, լսող չկա, այդպես անկանոն վազեվազ անցնում են գնում: հերթով ետ ենք գնում մնում են գնդացրորդները. փորձում ենք մեր կրակով օգնել , որպեսզի էս տղերքնել դուրս գան. Նայում եմ աջ տեսնեմ մի կիլոմետր ներքևով թշնամու չորս պիկապ է առաջանում.. համարիա հասել են ճանապարհին .. շրջապատվում ենք կայծակում է մտքումս.. մեր գնդացիրները դեռ ներվաին կրակ են վարում, էս հալա հալին մեկը երգում է “հայ քաջեր հայ քաջեր” ։ Երգը լռում է գնդացիրների ձեննելա կտրվում, չգիտեմ տղերքին հաջողվեց ետ սողալ թե մնացին: հասնում եմ Կարենավան այստեղ մեր վարորդներն էին: Սիսիանցի մի վարորդ բռնելա մի փոխգնդապետի ոձիքից գոռումա դեմքին ուզումա գլուխը ջարդի… պարզվումա էս տղեն գնացելա կրակի տակից մի կամազա հանել բերել էս սպան մոտեցելա թե բա սա իմ ստորաբաժանմանն է պատկանում հեսա համարները էս էն. Վարորդին ասում եմ տուր թող շառը քաշի ասումա չե, իմ ուրալը շարքից դուրսա եկել, սրանք իրանց տեխնիկեքը թողել են փախե , ես գնացել եմ թշնամու քթի տակից էս կամազը խոդել եմ փաղցրել հիմա եկել տերա դարցել:

Հրամանա լինում որ ինչ հնարավորա վերցնենք մեր հետ ու նահանջենք Իշխանաձոր:

Մի շտաօգնության ՈՒազիկով Իշխանաձորի հոսպիտալից վիրավորներ ենք բերում Աղիտուի հոսպիտալ, ստեղից էլ գնում եմ տուն, մտնում եմ ինտերնետ ագահությամբ կարդում եմ թերթերը… զարմանքով իմանում եմ որ “հաղթում ենք” Հայաստանում լրիվ ուրիշ վիճակա ստեղ սաղ “հաղթում են” մի բան ել ասում ես ասում են բա վախեցած ես պանիկայա, կարծես իրանց տներում բազմոցին նստած պանիկաի մեջ պիտի ընկնեն, պանիկան էնտեղա է, թե չե լուրերը փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ, Հոկտեմբերի վեցն է առավոտյան ներկայանում եմ զինկոմ։ Դիմացի դռան մեջ մի հիցունն անց կինա նստած: անտարբեր դեմքով մատիտով թղթի վրա զինգրքույկիս տվյալներնա արտագրում “հետախույզ դիպուկահար ես եղել քմծիծաղով ասում է նա, ախր դու ինչ պիտի անես հիմա հրետանու կռիվա, գնա կկանչենք, որ պետք լինի: գնում եմ տուն ստեղ էլ այնքան գործ կա կուտակված չգիտեմ որից սկսեմ:Ֆերմաի աշխատողն ու հովիվն էլ էնտեղից են զանգում, թե ոնց կլինի…ֆերման ծախելու եմ քեզ էլ տալու եմ տիրոջտ բարկացած ասում եմ հովվին: Սրա իսկական տերը մի գորիսեցի է, սրան ահագին փողա պարտք ես վերցրել եմ պահում եմ ինքնել մեր անասուններինա պահում լավ ել հասկացող հովիվա, ինձնից էլ գոհա, դե իրեն շատ բան պետք չի փորը կուշտ ըլնի մեկել ականջակալով ու ինտերնետով հեռախոս տաս, որ սաղ օրը երգ լսի. աշխատավարձը ուղարկում եմ էն պարտքատիրոջը:

Երկու օր ձեն ձուն չկա զինկոմից:

Ամսի ութին ես ու երկու ընկեր նորից մտնում ենք զինկոմ .էլի նույն կնիկը թե կկանչենք եսիմ ինչ ջոկատ պիտի գա կասենք կմիանաք իրանց,. Ճիշտն ասած ես այդ ջոկատներից կուշտ եմ ,որ շատ ուզեի ջոկատ շատ կա կարող էի միանալ բայց այնտեղ նենց վիճակա որ նույնիսկ կանոնավոր ստորաբաժանման կազմում են մարդիկ կորչում: Ես լուրջ չեմ համարում պատահական անծանոթ ջոկատ մոկատի միանալը, ինչա մենք պետություն, բանակ չունենք ? Էս որ թիվնա ինչ ջոկատ: Ստիպված համաձայնվում եմ: ասում են վաղ չե մյուս օրը երեկոյան կանչելու ենք, չեն կանչում: Հետիս էն երկու տղերքը գնում են միանում Կապանի դաշնակցականներին անցնում զանգելանի կողմերը: դաշնակների մեջ շատ հայրենասեր տղերք կան, թուրքերին չեն սիրում, լավ էլ երգում են:

Մի մոտիկ տղու հետ գնում ենք Ստեփանակերտ։ Տեղ գյուղ չհասած ԱԱԾ ի պոստ կա կանգնեցնում են թե Ղարաբաղ չեք կարա մտնեք,

-բայց ոնց տեսնում եմ Արցախից կարող են դուրս գալ ասում եմ ես մատնացույց անելով եկող շարասյուները որի ոչ սկիզբնա երևում ոչ վերջը.

-Քվորս տղեն վիրավորա Ստեփանակերտի հիվանանոցում պարկածա ասում եմ տանեցիները Հայաստանում չեն ես պիտի գտնեմ էդ երեխուն ստում եմ ես:

– Լավա հլա վիրավորա մարդիք իրանց հարազատի դիակը չեն գտնում . Ասում է էս կակեբեշնիկը, -ոբշմ չի ըլնի,

– չի լինի չի լինի ասում եմ ես:

ետ ենք վերադարնում Գորիս թեքվում ձախ դեպի Կարմրաքար իջնում ենք դեպի Դավիթ բեկ, չհասած ձախ ու ուղղիղ Կուբաթլու: Այստեղ հանդիպում եմ Նորավանի հրաձգային գումարտակին: մեծ կորուստներ են կրել բայց մարտունակ են…

Պատմեց կամավորը:

երեկո է։ նստած զրուցում ենք ասում են զինադադարա լինելու, ես չեմ հավատում , բայց և չեմ բարձրաձայնում տղեքի մոտ, ստեղ շատերը սյունեցի գյուղացիներ են մի քանի պայմանագրային։ Խանլիքից թեքվում ենք ձախ ու բարձրանում դեպի գյուղերը թշնամին դեռ հեռու է մեր զորքերը համառ դիմադրություն են ցույց տվել, թշնամու թափը կոտրվելա , ամսի 14 ին թշնամու առաջխաղացումը լրիվ դադարեց։ մեր հետախուզները հայտնում են ,որ ճիշտա մենք մեծ կորուստներ ունենք, բայց ադրբեջանական ամբողջ հարավային թևը կորցրել է իր մարտունակությունը, կարելիէ է ասել կորցրել է ամբողջ ծանր տեխնիկան ու անձնակազմի կեսը։ միայն անոդաչուներն են ու ինքնաթիռները։ Մեր ինքնաթիռները դուրս են գալիս Որոտանի ձորից մի քիչ առաջ գալիս մի ինչ որ տարածք օրինակ արաքսի շամբոտ ափի մի լայն հատված ռմբակոծում, տակն ու վրա անում, ապա քիթը դքում ու սալտո տալիս դեպի Հայաստան, հետո սրանցնա գալիս ծանր ռումբերա գցում մեզանից մոտ 800 մետր հեռու, գետինը դղրդում է կարծես երկրաշարժ, շելի պատերից հողը լցվում է ծոծրակներս։ Մեզանից ձախ դեպի արաքսի ափը իջնում է բավական ընդհարձակ մի դաշտ , որը պարսիկի լճի մոտ նեղանում ու դիք կտրվում է Արաքսը մնում է ներքևում։

Ընդհանուր կարծիքը նա է , որ մենք հակահարձակման կանցնենք հրետանին կոգնի սրանց կսեղմենք դեպի հարավ ձգվող այդ նեղվածքը մանավանդ որ ափի հատվածում դեռ մերոնք շատ չեն նահանջել ու դիմադրում են։ Ինձելա խելքին մոտ թվում այդ մտահաղացումը։ Գեներալ Բուդաղյանը գալիսա մեր մոտ։ Առաջին անգամ եմ տեսնում այս հային, առնական դեմքով թեվ թիկունքով միջահասակ մի իսկական զինվորական, զորքն էլ սիրում է իր հրամանատարին, ասումա տղեք պետքա առաջ քինացվի տեսնանք հինչ կա անոդաչուն շարժա տեսալ կարողա շաղ եկաց մոբ ա կարողա թորքերնե են, հովա ճնանչում տարածքը թող առաջ կյա, դուրս է գալիս նորավանի չգիտեմ որ գումարտակի հրամանատարը անունը Արմենա ինքը հրազդանիցի է բայց էս քսան տարիա Սիսիանումա ծառայում ու բնակվում ասումա Սիսիանցի եմ ։ Դե փոխգնդապետ մարդա չհելներ կդատվեր ետևից թաքուն ասումա մի տղա, դու մնա դու չես դատվի հեգնումա մեկ ուրիշը սա թե ,ով ես?, տո առանց ինձ ինչ հետախուզություն ասում է շարքից դուրս գալիս։ Ընդհանուր չորս հոգի է դուրս եկել: Էլի ինչ սատանայա մտնում փորս սկսում եմ էս տղեքին խորհուրդ տալ թե սենց գնացեք նենց բարձրացեք, էս փոխգնդապետը ասումա այ ախպեր դու ոնց որ ստեղ լավ ծանոթ ես կարողա գաս հետներս երեկ էլ նկատեցի քարտեզում ինչ որ բան էիր ցուց տալիս կակռազ մեզ պետքա քարտեզից GPS ից հասկացող մարդ, համաձայնում եմ բայց վաբշե սրտովս չի, դե գիտեմ ինչա սպասվում, ոտով չոլերով տասը կիլոմետր տանջալից ճանապար հետո մի բան կտեսնեսնք չենք տեսնի ու հետ եթե մերոնք առաջ չգան դրան ել գումարած որ մեր հրետանին անընդհատ կրակում է էդ կողմերի ձորակներին ես վախենում եմ որ ռումբ կգցեն գլխներիս, ովա տերներս։ Վերջը որոշվում է ուազով գնալ որոշ հատված վարորդը մի Սիսիանցի տղայա անունը Հայկ առանց լուսերը միացնելու քշում է ուղղակի սլանում է սա աչքերը փակ գիտի տարածքը, ժամանակին Կապանի չաստում է ծառայել շատա գնացել եկել էս կողմերով գումարած, որ ինքն էլ ֆերմա ունի, այնպես որ սկոռի ուազիկը մթության մեջ ուղղակի սլանում է մեքենան մտցնում է մի ձորակ ստեղից ոտքով ենք բարձրանում կարելիա ասել այն սահմանում ենք որտեղ վերջանում է Հին թաղեր Ավետարանոց հատվածից հարավ ընկած անտառը ու մինչև արաքսի ափ մանր բլրակներով մի հարթավայրա իջնում ստեղ որոշում ենք հանգստանանք։ ես միանգամից քնում եմ ։ Հայկը արթնացնում է ցույց է տալիս դեպի Արաքսը թէ Էդ ինչ շարասյունա արևմուտքից արևելք ձգվում։ չգիտեմ ով ինչա ասում բայց մենք այդ պահին այդ տեղից տեսել ենք տեխնիկայի շարժ Իրանական ափով, Ըստ մեր տեսածի սա ինչ որ զորք էր շատ տեղնիկա որ եկավ անցավ գնացշարվեց մեր դիմաց։ Քիչ անց Ադրբեջանի ափում սկսվեց մեծ զորաշարժ ու առավոտյան սկսվեց։ Մեզանից կիլոմետրեր դեպի հարավ ամբողջ դաշտով գրոհում է թշնամու թարմ ուժերը , կարծես մի նոր բանակ որը կար պատերազմի առաջին օրը, նրան դիմադրում են քսան օր կռված տանջված հյուծված հոգնած մեր քաջերը, որին ասես հոգնած ես կվիրավորվի , բայց ասես թե չե մարտունակության վրա ազդում է մանավանդ որ արդեն մեծ կորուստներ ունեն ու մի կարգին համալրում չեն ստացել։ Ինչևե, մենք արդեն հայտնել ենք շարժի մասին, առաջ գնալու մասին էլ խոսկ չկա, մտնում ենք անտառ որ աննկատ փեշով գանք իջնենք ետ, դա մի քանի կիլոմետրանոց ճանապարհ է, հակարծ մոտիկ շարժ ենք նկատում, խուլ ձայները գալիս են ուղիղ մեզ վրա։ Դիրք ենք բռնում մի ձև քողարկվում սպասում նշանի, մեկ էլ երևում են ութ հոգի են` թուրքեր։ Երեք հատ ականանետ են շալակած բերում, ինքնել նենց թեթև, աշխույժ, նրանց համար մեծ անակնալ է լինում երբ հրամանատարի նետած նռնակը պայթում է ուղղիղ մեջտեղներում մենք կրակ ենք բացում սրանք չեն հասցնում նունիսկ նկատել մեր տեղը ձեն ձուն չկա խուլ տնքոցա լսվում զգուշորեն մոտենում ենք, հինգը տեղում են մնացել երկուսը ծանր վիրավոր են մեկը հրաշքով ոչ մի քերծվածք անգամ չունի վախից դեմքով կպելա հողին, սրան բարձրացնում ենք թևերը կապում չոքացնում գետնին նայում եմ վրան, մկանուտ սպորտային կազմվածքով մոխրագույն աչքերով գիշատիչի հայացքով մաքուր շորերով մաքուր սափրված հազիվ երեսուն տարեկան մի երիտասարդ է, իսկական թուրք զաբիթ, նայում եմ թղթերը 28 տարեկան է, կոտրատված ռուսերենով ասում է որ երեք երեխա ունի ինքն էլ մոսկվայում լավ հայ ընկերներ ունի, ասում է խաբել են զորահավաք արել բերել ստեղ ամեն խոսքից հետո երդվում է Մուհամեդի անունով որ առաջին օրն է կռվի դաշտում երբեք որևե հայի ուղղությամբ նունիսկ մի փամփուշտ չի արձակել, երդվում է ալլահի անունով , որ ինքը անմեղա որ խնայենք մեղք են ողուլ ուշաղը։ Ինչ անենք, մեղքներս գալիսա, հետներս տանել չենք կարող , առանց այն էլ մենք արդեն խիստ վտանգի մեջ ենք սրանք միակ խումբը չեն քողարկված լույսերով էլի խմբեր են վխտում տարածքում, մի խոսքով սրան ու երկու վիրավորին ել ենք ուղարկում մուհամեդի գիրկը, շատ էր անունը տալիս ավազակը թող գնա մոտը։ Սրանց զենքերը վերցնում ենք , շան չարչարանքով հասնում ենք ուազին մի կերպ խոդի գցում ու հայդե։ Ներկայանում եմ շտաբ։ Մելոնա գծի հրամանատարը, տալիս եմ կուտակումի կորդինատը ասումա տենց չեղավ տյու գյուղի անմը ասի ասում եմ կորդինատները, ասումա չե է դու ինձ ասի կեղին անմը ես տենց հսկանում չեմ։ Գյուղի անունը չեմ հիշում, գյուղ ել ասում են մի հին ավերակ ոչ նշան կար ոչ մարդա ապրել որտեղից իմանամ? մի կերպ գտնում ասում ենք ճիշտ տեղերը տեղորոշում, դուրս ենք գալիս։ Ասեմ նայև որ մեր սպաների մեծ մասը ոչ քարտեզ գիտեն ոչ տեղանքում կողմնորոշվել, Եթե արցախի բանակի սպաները չլինեին մեր կորուստները բազմակի անգամ ավելի շատ կլինեին ընդհանուր պատերազմում , իսկ մեր մոտ կամաց կամաց հասկանում են։

Խանլիքից Զաբուղ գետի հոսանքով դեպի քիչ վերև ճանապարհը նեղանում է մի պուճուր կիրճի մեջ դիմացն ել մի հարմար տափարակ, ստեղ մի երկու հարյուր թշնամու դիկա թաբված այրված տեխնիկա, մեր հրետանին չի թողնում սրանք քիթները դուրս հանեն, գիշեր է դիմացի լանջին երեվում են այսկողմ այնկողմ գնացող լույսեր մեկն ասում է մերոնք են մյուսն ասում է թուրք են, նորից առաջ գնալա պետք։ Նորից ես։ շան չարչարանք ենք քաշում մինչև հասնում ենք դիմացի սարի գլխին որը անտառապատ մի տափարակ է, սկսում ենք դիտարկել թուրքեր են թողնում ենք մոտենան ու կրակ սրանց փռում ենք։ Մեզանից ձախ մի ձորակ կա ստեղով մի խումբ փորձում է մեզ շրջապատել վազեցազ բարձրանում են , սրանց կողմից բլուրը ամբողջությամբ պատված է փշոտ թփուտներով, այդ բույսի իսկական անունը չգիտեմ ստեղ Ցաքի են ասում, մի ահավոր ցավոտ ծակող փշոտ թփեր են, սրանք կոխ տալով վազում են վերև։ Կամանդիր բա էս ցաքը դրանց ծակում չի ասում է մի Կապանցի տղա։ Սրանք սրսկված են դրա համարել տենց աշխուժ են ու չի ել ցավում… բա ինձել սրսկեք ասումա ես տղեն այ քո.. ինչն եմ ասել… ինձել սրսկեք։ նարկոտիկա ասում է հրամանատարը , ջհաննամ ինի ավելի լավա դառնամ նարկաման բայց ողջ մնամ էլ չեմ ասում հաղթենք, կյանքնա կարևոր թե առողջությունը? բորբոքված ասում է այս տղեն, ու ճիշտա ասում առավոտից մուկն ու կատու ենք խաղում անտառոտ թեքերում վազի այս կող վազի այն կողմ հիմա երեկոյան կողմ է հաց չենք կերել հոգնած մեռնում ենք իսկ թշնամին , կարծես ոչինչ չի եղել նույն առույգությամբ հարձակվում են, այն օրը ես այն ողջ մնացածի գրպանից հանել էի ծալած թղթի մեջ սպիտակ բյուրեղիկներ, ես գիտեմ սա ինչ է մետամֆետամին, դեռ երկրորդ աշխարհամարտից կա այս ծանր թմրանյութի բանակում օգտագործման պրակտիկան։ երկու երեք օր շատ աշխուժ առանց քնելու ու սնվելու կարող են կռվել բայց հետո պիտի փոխեն մի երկու օր էլ քնում են մեռածի պես։ ինչ ասեմ։ սրանց կորդինատը տալիս ենք մեր հրետանուն որի արկերից ոչ մի խթանիչ չի փրկում, Հրետանին, մեր Հրետանին մի մեծատառով զորամիավորում որը տարավ պատերազմի ծանրության մեծ բաժինը, մեր հրետանավորները մի իսկական գիտակներ , ուղղակի մազ են կտրում մենակ թե ճիշտ կորդինատ տան։ Մոտենում հավաքում ենք սրանց զենքերը , նորից նկատում եմ որ սաղ մաքուր կոկիկ սափրված վզերները մաքուր զիվորներ են, հետաքրքիր փաստ, մեր զորքերը արտաքինից շատ անմխիթար վիճակում են ու հենց շատը անհատիցա կախված, չեն սափրվում, չեն փոխում հագուստը, չնայած նրան որ կա ուզես կգտնես ամեն հիգենայի պարագա սաղ ջուրա գետա առույա, ես կարծում եմ որ այս անգամ թշնամին ավելի կարգապահ ու շենք շնորքով էր իսկ մենք հակառակ ավելի անխնամ։ Նուռն էլ հասելա, էս զինվորները սաղ օրը նուռ են ուտում որին նայում ես մռութը կարմիր ոնց որ վամպիրներ լինեն:)) վերջը ի զարմանս մեզ իմանում ենք որ թուրքերը զաբուղը անցել են մեզ ասում են բարցրացեք դեպի Կուբաթլու Ստեղ մի դեպք եղավ որ չեմ կարող մոռանալ, կուբաթլուի կոմերն ենք մի ուրալա գալիս , տասնմեկ կամավորներ են մեկել մի մարդա հասակով զենքով շնորքով, տղեքը հայտնում են որ այս մարդը Խնձորեսկի մոտիցա նստել ուրալը , կանգնեցրելա թե բա տղերք ես գնում եմ տղուս գտնեմ այս կողմերում են , ժամկետային զինվորա, փոքրդա հարցնում է մի տղա, երևի նկատի ունի պատկառելի տարիքը , չե ասումա էս մարդը։ ուշ եմ ունեցե էդ մի հատնա, հարց փորձ, պարզվումա սրա տղեն հենց կողքի պոստումա հիմա թաքստոցում քնածա հանգստի մեջա մինչև առավոտ։ գնում քնից հանում հայտնում են հոր գալստյան մասին սա վազեվազ գալիս է , Էս մարդը ուրախությունից լաց է լինում շուռա գալիս թե այ ժողովուրդ վերև Աստված կա , ոնց սենց բախտի եկա հասա մինուճարիս , դե ցրվում ենք ով հանգստիա հանգիստ ով պոստիա պոստի, էս հոր տղեն ասումա իրա ընկերոջը որ թե դու գնա քնի իսկ ես հորս հետ մի քիչ զրուց անեմ համել մեկա չենք քնում կանգնենք պոստի, մի ժամ չանցած թշնամին սկսում է արկակոծել մեր դիրքերը։ Ինքն ել կարճա տևվում, մի կես ժամ։ Արկը ընկնում է մի չորս մետր իմ դիրքից հեռու իմ ու հեր ու տղու դիրքի արանքը, էս մարդու ծղրտոցը մինչև հիմա լսում եմ ։ Արկի մի մեծ բեկոր համարյա նարինջի չափ կպելա տղու գլխին կասկի կողին ականջի մոտ թողել տեղում հերը ուղակի ոռնում է, փորձում է ինքն իրեն խփել տղերքը վրա են հասնում ձեռքից զենքը առնում։ Ասումա, որ չգաի հիմա հանգիստ թաքստոցում քնած կլիներ եկա սպանեցի, դե ինչ իմանաս պատերազմ է դա չեր մեկ ուրիշ բան էր լինում ։ Մի խոսքով այս մարդը վերցնում է տղու դիակը ու գնում տուն։

ՈՒզում եմ իջնեմ Մազմազակ չեն թողնում, թե վտանգավորա ներվային վիճակում եմ, ընկերոջս տղեն մնացելա այնտեղ ընկերների հետ։ Տեղանքին ծանոթ չեն կարողա սխալ նահանջեն գան դեմ առնեն դիք ժայռերի ու կորչեն կան գերի կամ մահ։ Լուրա տարածվում թե մերոնք անոդաչու են բերում սաղս ոգեվորված սպասում ենք։ Բերում են թռցնում մի տղայա ղեկավարում մի բացած ճամփրուկ դոշին , ոնց որ շուկայի լոտո ծախող , բայց անտենեքով։ Էս ապարատը թրչումա մազմազակը չանցած մեկել ես կառավարողը թե այ մամա ու փախնումա դեպի ետ բա թե կապս կորավ։ Էս էլ մեր անոդաչուն, Վերջը իջնում եմ եդ անտեր գյուղը, հետս մի տղայա գալիս էդ գյուղում հոպարը տուն ունի ասումա ուազը կայնցրածա հարմար տեղ հետս գալիսա քշի հանի , մտքումս ուրախանում եմ համ մենակ չեմ համել ուազը լավա կարողա վիրավոր հանենք , թշնամին չի երևում շարժ չկա գնում ենք դեպի ուազը մեկել թփերի մեջից հազիվ քառասուն մետր միանգամից կրակահերթ են տալիս մեր ուղությամբ հրաշքով ոչ ինձ ոչ ուղեկցիս չեն վիրավորում մեզ գցում ենք թփերի մեջ վազում գլորվում, որ թեքվենք բլրի ետևը , այտեղից էլ մի ուրիշ կրակահերդեր է,ն որ ասում են ոտքերիդ տակից ծուխա հելնում թեքվում ենք դեպի վեր ու վազելով սկսում բարցրանալ սրանք կրակում են ետևից ականջիս տակով տզզալով փամփուշտներ են

սուրում, կարծես իշամեղուների պարս անցնի նայեմ այս տղան ետա ընկնում։ Ետ եմ դառնում ասումա գնա ոտքերս ադկազ են արել չեմ կարող այլևս վազել սրան հրում եմ առաջ մի հատ հարվածում հայհոյում սա վերա կենում նոր ուժ առածի պես նորից վազում ու. սատանի գործ. իմ ոտքերը չի ենթարկվում , սենց բան իմ հետ չեր եղել բայց լսել էի, հիմա էլ այս տղենա նստել թե հասի մենակ չեմ գնալու ինձ ստիպում եմ սկսում չոքեչոք առաջ գնալ սրտիս զարկերը ականջներիս մեջ եմ լսում։ Էս տղեն մի թեթեվ ձեռիցս քաշումա երկու մետր, ինչ որ ուժա մտնում մեջս նորից վազում անցնում ենք ։ Զանգում եմ էն ընկերոջս տղուն հասանելիա ասումա էսինչ տեղն ենք երեք հոգի ենք մեկը վիրավորա, ասում եմ թաքնվեք փոձենք գիշերով հանել մի ժամ հետո ինքնա զանգում պատասխանում եմ ասումա թուրքերը մեր տեղ գիտեն փորձում են բռնել մենք մի քիչ ռազմամթերք ունենա կյանքներս թանկ կծախենք հետո էլ մեզ կպայթացնենք նռնակով, որպեսզի գերի չնկնենք։ Զարմանալի սառնությամբ ասում է այս տասնըութամյա տղան ու դառնում անհասանելի։ Բարձրանում եմ դքի գլուխը հազիվ ինտեռնետ կա զարմանքով կարդում եմ թե իբրև թշնամին մտել է Կուբաթլու, դա սուտա ես կուբաթլույում եմ հաջորդ օրը պն խոսնակը ասում է որ համառ մարտերի արդյունքում մեր զորքերին հաջողվել է կրկին վերահսկողություն սահմանել կուբաթլույում , մեր հրետանու արձակած արկերը կամար են կապում ուղղիղ մեր կապի կունգի վրա, բարեբախտաբար զոհ չունենք, կապավորները իրանց ճղում են թե մերոնք խփեցին, ես էլ եմ նույն կարծիքին գիշերը Կուբաթլուի վերևի խաչը պայթացնում գցում են, սկոռու մաշինա խբվում խաչի տակ կալցեվոյի մոտ ։ Իրարանցումը ընկնում է Կուբաթլու։ Դու մի ասա դիվերսյոն խմբեր են մտել եկել կուբաթլու խնձորեսկ ճանապարհը խաչի տակ կտրել մեզ ասում են նահանջեք դեպի Դավիթ բեկ։ մի վար անող տրակտր եմ նստում ուղղիղ Որոտան, էդ կարճ գռունտավոյնել չի պահպանվում, եթե թշնամին հետապնդեր մեզ դուրս կգար Որոտան կասկադից մի քիչ ներքև։ Վերջը։ Էս գյուղտեխնիկան սիրյահայերիննա տալիս ենք իրանց, իջնում նորից Կուբաթլու , չհասած մի կոլխոզի ժամանակվա գոմ կա որը պահեստի տեղա ծառայում հացահատիկ ենք բարձում։ մի սիրյահայի եղածա։ էս էն։ ուզում ենք փրկենք մարդկանց ունեցվածքը ։ ՈՒրեմն այստեղ Դավիթ Բեկից ներքև պաշտպանական ամրություններ են ստեղծել սյունեցիք’ մասնավորապես քաղաքապետերը տրակտոր այլ տեխնիկա են տվել ժողովուրդնել օգնելա նախապես մի լավ պաշտպանական գիծ են ստեղծել, ճիշտա շատ տեղեր որ համեմատում եմ ջիպիեսով ոնց որ ՀՀ տարծքից շատ տեղեր դուրս են եկել բայց դե այլ կերպ չեր լինի տենցա հարմար, չնայած հետո այդ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ հանձնվեց թշնամուն։, Այս գծից հանգիստ չենք տալիս թշնամումն։ Անընդհատ խփում ենք , սրանք պատասխՆում են բայց երևում է որ մեզ են զբաղեցնում, երևի հիմնական ուղությունը դեպի Լաչինա մտածում եմ ես։

Նոյեմբերի հինգի առավոտյան հրամանատարությունից ասում են , թե կամավոր ով կուզի գնալ Շուշին պաշտպանելու? մի քսան հոգով միանգամից համաձայնվում ենք։ Կեսօրին արդեն Աղավնո գյուղում ենք ։ երեկոյան իջնում ենք Լաչին։ Լաչինի ձորով հարձակում է լինում, թշնամու ուժերը համարիա հասել են Լաչին։ Մենզ ուղարկում են այդ հատվածի պաշտպաններին օգնության, միանգամից մտնում ենք մարտի մեջ, թշնամին ընկել է թակարդը։ սրանց տեխնիկաները հերթով վառվում են։ Մարտը տեվում է ամբողջ գիշեր, առաջ ենք շարժվում ։ Զաբուղի հոսանքով մի քանի կիլոմետր իջել ենք, ամբողջ ձորը թշնամու դիեր են։ Այդ օրը թշնամին լավ ջարդ կերավ։ Նոր հրաման ենք ստանում ։ Ետ դառնում որ գնանք Քարին Տակ։ Մոտենում ենք ու հանդիպում թշնամուն։ Չգիտեմ ով ինչա պատմում բայց ամսի վեցի լույս յոթի գիշերը մենք Քարին տակը չկարողացանք ետ վերցնել։ Չնայած , որ համառ մարտի և կորուստների գնով մեզ հաջողվել էր ազատագրել մի տուն ու մի առանձին պատ։ Ամսի ութին էդ պատը դեռ մերն էր, դե դա քիչ բան չի։ Ուրեմն թշնամին եկել էր Քարին տակով անցե բարցրացե դեպի Լիսագորից վերև դուրս եկել մայրուղի, աղբյուրի մոտից ճանապարհը կտրել ու բարձրացել մտել Շուշի։ Համարիա նույն կերպ , ոնց մերոնք ինսուներկուսին, ուղղակի քիչ ավելի վերևից։

Մեր հրետանին ավերում է քաղաքը։

Ամբողջ Շուշին թաղված է ձխի ու փոշու ամպերի մեջ։

Մեզ ետ են վերադարձնում Լաչին մի օր մնում եմ այդտեղ Ամսի տասի կեսօրին գնում եմ Գորիս ինչ զենք, որ կա իմ մոտ հանձնում եմ զինկոմիսարյատ ու գնում տուն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել